Հրաշալի բաղադրատոմս․ Տնական պանիր 3 ժամում․

Անհավանական համեղ պանիր, որը պարունակում է միայն բնական մթերքներ և ոչ մի ավելորդ բան։

Հրաշալի բաղադրատոմս․ Տնական պանիր 3 ժամում․

Բաղադրիչներ․

  • 1 լիտր կաթ,
  • 1 ճաշի գդալ աղ,
  • 200-300 գրամ թթվասեր,
  • 3 ձու։

Պատրաստումը․

Կաթը եռացրեք, լցնելով մեջը աղ։
Այդ ընթացքում հարեք թթվասերը ձվերի հետ։
Երբ կաթը արդեն կեռա, ավելացրեք թթվասերի խառնուրդը և խառնելով եռացրեք մոտ 5 րոպե։
Երբ զանգվածը կառանձնանա շիճուկից, անցկացնում ենք այդ զանգվածը մաղի միջով (եթե չունեք, կարող եք օգտագործել թանզիֆ)։
Թողնում ենք, որ հեղուկն ամբողջովին անցնի մաղի միջով։
Մի քանի ժամից կարելի է ուտել։
Եթե ավելացնեք մի փոքր քրքում, ապա պանիրը կստանա դեղին գույն։
Կարելի է նաև փորձարկումներ անել՝ ավելացնելով խոտաբույսեր  (օրինակ մաղադանոս կամ սամիթ) և քչացնելով աղի քանակությունը։

Հ․Գ. Ասում են, որ եթե ուզում եք պանիրը անցքեր ունենա, ապա հարկավոր է ավելացնել սոդա։

Понравилась статья? Поделиться с друзьями: