Բրնձով բլիթներ՝ համեղ ե արագ պատրաստվող

Հավանաբար, հաճախ պատահում է խոհանոցում ցանկացած տանտիրուհու մոտ, երբ համեղ բրնձի շիլա պատրաստելուց հետո դրա մի մասը մնում է:

Բրնձով բլիթներ՝ համեղ ե արագ պատրաստվող

Ինչ պետք է անել նման շիլա ունենալով, քանի որ շպրտել այն ցավալի է, այո: Խելացի եւ ճարպիկ կինը միշտ կգտնի մի ճանապարհ այս իրավիճակից, քանի որ բրնձի մնացորդներով կարող ենք պատրաստել բլիթներ:

Ի դեպ, պարտադիր չէ սպասել, մինչեւ դուք կունենաք «ավելորդ» բրինձ: կարող եք առանձին եփել այն:

Բաղադրությունը՝

5-7 հատ բլիթ ստանալու համար

Բրինձ-100-150 գ

Ցորենի ալյուր-2-3 ճաշի գդալ

Ձու-1 հատ

Պաքսիմատ -5-6 ճաշի գդալ

Աղ, բուսական յուղ

Շաքարավազ — 1 ճաշի գդալ

Պատրաստման տեխնոլոգիան՝

Եփել բրինձը աղով ջրի մեջ, ապա քամել մաղով:

Բրնձով բլիթներ՝ համեղ ե արագ պատրաստվող

Մի տարայի մեջ խառնել քամած բրինձը, շաքարը:

Ավելացնել հավկիթ:

Հաջորդ բաղադրիչը ՝ ալյուրն է:

Բրնձով բլիթներ՝ համեղ ե արագ պատրաստվող

Խառնել, որպեսզի ձեռք բերվի մածուցիկ զանգված:

Ստացված խմորից ձեւավորել բլիթներ: Թաթախել պաքսիմատի մեջ:

Բրնձով բլիթներ՝ համեղ ե արագ պատրաստվող

Բրնձով բլիթներ՝ համեղ ե արագ պատրաստվող

Տապակել գնդիկները բուսական յուղի մեջ:

Բրնձով բլիթներ՝ համեղ ե արագ պատրաստվող

Понравилась статья? Поделиться с друзьями: