Շոկոլադե — կաթնային կրեմ ՝ տորթերի և տարբեր թխվածքների համար

Շոկոլադե - կաթնային կրեմ ՝ տորթերի և տարբեր թխվածքների համարԲաղադրամասեր

Շոկոլադ՝ 60-70 գր կամ կակաո՝ 1,5 ճաշի գդալ,

Ձու՝ 2 հատ,

Շաքարավազ՝ 2 ճաշի գդալ,

Ալյուր՝ 1-2 ճաշի գդալ,

Կաթ՝ 250 մլ,

Կարագ՝ 30-50 գր,

Վանիլին՝ մի փոքր

Պատրաստման եղանակը

Խառնում եք շաքարավազը ձվի հետ: Կոտրատում եք շոկոլադը, ավելացնում 1 ճաշի գդալ ջուր և հալեցնում:

Ավելացնում եք 3-4 ճաշի գդալ սառը կաթ, խառնում եք: Հալեցրած շոկոլադը կամ կակաոն զգուշորեն խառնում եք կաթի, շաքարավազի և ձվի հետ: Ավելացնում եք ալյուր, խառնում եք:

Մնացած կաթը եռացնում եք: Դանդաղ ավելացնում եք ձվա-շոկոլադային զանգվածին՝ խառնելով։

Դնում եք թույլ կրակի վրա` անընդհատ խառնելով մինչև եռալը:

Ավելացնում եք կարագ, վանիլին: Հարում եք կրեմը և սառացնում:

Աղբյուրը՝ xohanoc.am

 

 

Понравилась статья? Поделиться с друзьями: