Ջրվելուց փախչող հղին ենթարկվել է վրաերթի

Տոնակտարաությունները երբեմն ավարտվում են ողբերգությամբ, անվտանգության կանոնները չպահելու, իրար չզիջելու պատճառով:

Ջրվելուց փախչող հղին ենթարկվել է վրաերթի

Վարդավառի տոնին շատ են դեպքերը, որոնք ոչ ցանկալի ավարտ են ունենում: Հուլիսին 28-ին, Վարդավառի տոնակատարության ժամանակ հղի կինը, շտապելով փախչել իր վրա ջուր ցանողներից վրաերթի է ենթարկվել, որի մասին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը: Վրաերթի ենթարկողը , Հրազանի բնակիչ 26-ամյա Գևորգ Ղ.-ն է, ով չի հեռացել դեպքի վայրից և  հղի կնոջը  միանգամից  հասցրել է հիվանդանոց:

Փառք Աստծո  հղի կնոջ կյանքին և նրա երեխայի կյանքին վտանգ չի սպառնում:

Ամեն դեպքում յուրաքանչյուր տոն պետք է նշել խելամտության սահմաններում, առանց դիմացինին որևէ վնաս հասցնելու:

Понравилась статья? Поделиться с друзьями: