Նորաձեւության նոր շունչ՝ համաստեղությունների ձեւով դաջվածքներ

Ջեսիկա Կնապիկը, դաջվածքի, կոսմետոլոգիայի, դիմահարդարման վարպետ առանց ավելորդ սանտիմենտների հայտարարում է, որ հորինել և զարգացնում է դեկորատիվ արվեստի նոր տեսակ:

Նորաձեւության նոր շունչ՝ համաստեղությունների ձեւով դաջվածքներ

Ամենամեծ արժեքը եւ հետաքրքրությունը այն ներկայացնում է նրանց համար, ովքեր հարգում են աստղագիտությունը եւ սիրում են կարդալ համաստեղությունների նախշերով աշխարհի ճակատագրի մասին:

Սա Ջեսիկա Կնապիկն է (ձախից)

Նորաձեւության նոր շունչ՝ համաստեղությունների ձեւով դաջվածքներ
Իսկ ահա թե ինչ է նա ստեղծում

Նորաձեւության նոր շունչ՝ համաստեղությունների ձեւով դաջվածքներ
Այս ուղղությունը անվանել են «AstroFrecks» և այն տեխնիկական առումով իրենից ներկայացնում է սովորական դաջվածք ՝ խոշոր կետերի տեսքով։ Որոնք գտնվում են հաճախորդի դեմքի կամ մարմնի այլ մասի վրա հատուկ կարգով, որպեսզի հնարավոր լինի կազմել ցանկալի համաստեղության օրինակ:

Կնապիկը պարզաբանում է, որ իր նորամուծությունը շատ առավելություններ ունի։ Նախ, դա կոսմետիկ դաջվածք է, որը ամենեւին էլ մշտական չէ: Եթե այն ձանձրացնի՝ պարզապես մարդը դադարում է թարմացնել այն եւ դաջվածքը անհետանում է ինքն իրեն: Այն տարբերվող է և մտածելու պատճառ ե տալիս դիմացինին:

Նորաձեւության նոր շունչ՝ համաստեղությունների ձեւով դաջվածքներ

Դաջվածքի իրական իմաստը ակնհայտ չէ,եւ, ընդհանրապես, այն տեսնելու համար անհրաժեշտ է կամ երկար նայել, կամ ուղղակիորեն հարցնել: Ի դեպ, արհեստական պեպենների դաջվածքները նոր բան չեն, դրանք բավականին տարածված են: Այո, այդպես է, ինչ-որ մեկը ամաչում է և ձգտում է ազատվել պեպեններից, իսկ մյուսները վճարում են, որ իրենց համար «նկարեն»։

Понравилась статья? Поделиться с друзьями: