Ահա թե ինչպես է ապրում աշխարհի ամենատարիքով երեխան

Ջեյլի Լինդոն լույս աշխարհ է եկել երեսուներկու տարի առաջ Մեգհալայի փոքր գյուղի հնդիկների ընտանիքում։ Իր կյանքի առաջին երկու տարիներում երեխան ոչնչով չէր տարբերվում իր հասակակիցներից։

Ահա թե ինչպես է ապրում աշխարհի ամենատարիքով երեխան

Տարիներն անցան՝ տղայի բոլոր հասակակիցները մեծացել են: Նրանք դարձել են մեծահասակ տղամարդիկ եւ կանայք, իսկ Ջեյլին այդպես էլ մնաց փոքր տղա։ Նա պարզապես դադարել է աճել:
Անցել է երեք տասնյակ տարի, իսկ նա այդպես էլ կարծես երկու տարեկան երեխա լինի: Ջեյլիի տարեց ծնողները երազում էին որդու մասին, որը կարող է օգնել նրանց դաշտում, սակայն ստիպված են մինչեւ հիմա նրան հագցնել մանկական հագուստ և վերաբերվել ինչպես փոքր երեխայի:

Նրա քաշը տաս կիլոգրամ է, իսկ հասակը ութսունչորս սանտիմետր է: Լինդոյի մտավոր զարգացումը նույնպես կանգ է առել:

Ահա թե ինչպես է ապրում աշխարհի ամենատարիքով երեխան

Միակ բանը, որ տղայի մոտ չափահասի պես է՝ ատամներն են: Բանն այն է, որ նրա մոտ խախտվել է հիպոֆիզի զարգացումը։ Նրա մոտ արգելափակվել է աճի հորմոնների արտադրությունը։ Ծնողները դիմել են տեղի բժիշկներին, սակայն նրանք ոչինչ անել չեն կարողացել:

Ջեյլին ստիպված կլինի ամբողջ կյանքն անցկացնել մանկական մարմնում։ Ծնողները, ովքեր արդեն վաթսուն տարեկան են, ամենից շատ մտահոգված են որդու ճակատագրի համար, երբ նրանք մահանան, ի վերջո, ո՞վ պետք է խնամի «չափահաս երեխային»:

Понравилась статья? Поделиться с друзьями: