Քեն-տիկնիկ տղամարդը ցանկանում է բարակ գոտկատեղ ունենալ

Մենք բոլորս լսել ենք այսպես կոչված «Բարբի-աղջիկների» մասին։ Դրանք գեղեցիկ սեռի երիտասարդ ներկայացուցիչներ են, որոնք ձգտում են նմանվել տիկնիկների, ինչի համար նրանք փոխում են իրենց արտաքինը:

Քեն-տիկնիկ տղամարդը ցանկանում է բարակ գոտկատեղ ունենալ

Հարկ է նշել, որ նման մոլուցքի ենթարկվում են ոչ միայն կանայք։ Ի՞նչ կասեք տիկնիկ-տղամարդու մասին:

Բրազիլիայի բնակիչ, Ռոդրիլո Ալվես անունով տղան այնքան է ձգտում նմանվել Քենին, Բարբի տղային, որ նա նույնիսկ հեռացրել է իր….., գուշակեք… ՝ չորս կողոսկր, որպեսզի գոտկատեղը ավելի բարակ լինի: Ի դեպ, սա ամենևին էլ միակ պլաստիկ վիրահատությունը չէ, որին համարձակվել է երեսուներեքամյա տղամարդը: Նա վեց տասնյակից ավելի վիրահատություն է արել։

Քեն-տիկնիկ տղամարդը ցանկանում է բարակ գոտկատեղ ունենալ

Իր նպատակին տղան հասել է։ Սակայն Ռոդրիգո Ալվեսն առանձնապես գոհ չէ արդյունքից և ասում է, որ զղջում է կատարածի համար։ Պետք է նշել, որ կողոսկրերի հեռացումն առանձնապես չի օգնել բրազիլացուն: Նա ստիպված է կրել հատուկ կորսետ, եւ դա շատ անհարմար հագուստ է:

Քեն-տիկնիկ տղամարդը ցանկանում է բարակ գոտկատեղ ունենալ

 

Понравилась статья? Поделиться с друзьями: