Հաճախ եմ պատրաստում այսպիսի համեղ նախուտեստ մարինացված սմբուկից

Մարիացված բանջարեղեններն այնքան նուրբ են ու աներևակայելի համ ունեն, որ  միշտ ուտել ես ուզում:

Հաճախ եմ պատրաստում այսպիսի  համեղ նախուտեստ մարինացված սմբուկից

Պահանջվող մթերքները՝

500 գրամ սմբուկ (2 հատ)
1-2 սոխ
2-3 պճեղ սխտոր
մեկ թ/գ շաքարավազ
մեկ թ/գ աղ
կանաչ մաղադանոսի փունջ
2 ճաշի գդալ արեւածաղկի ձեթ
մեկ ճաշի գդալ 9% քացախ

Պատրաստումը՝

1.Լվանալ սմբուկները, կտրել բարակ երկարավուն կտորների

2.Թավայի մեջ փռել պերգամենտային թերթիկ, տարածել ձեթը

3.Լցնում ենք սմբուկի թերթիկները և տապակում՝ 190 աստիճանի տակ, 20-25 ր

4.Մինչ սմբուկները տապակվում են, պատրաստում ենք մարինադը

5.Սոխը մաքրում ենք և կտրում կիսալուսնաձև

6.Կանաչ մաղադանոսը կտրտում ենք մանր

7.Մաքրում ենք սխտորը, ճզմում

8.Խորը ամանի մեջ խառնում ենք պատրաստի կտրտված մթերքները,  սխտորը, սոխը , մաղադանոսը:

9.Վերջում լցնում ենք ձեթը և թողնում ենք եփվի

10.Տապակված և սառեված սմբուկները բաժանումենք երկու մասի, ապա կտրում խորանարդիկների, բայց ոչ շատ մանր:

11.Կտրտված սմբուկները լցնում ենք մարինադի մեջ և խառնում շատ կամաց, որպեսզի չվերածվեն շիլայի

12.Ապա սմբուկները  մարինադով լցնում ենք առանձին բանկայի մեջ, փակում կափարիչով, դնում սառնարան 24 ժամով:

Բարի ախորժակ:

Понравилась статья? Поделиться с друзьями: