Վարչապետը Սինգապուրի հայկական եկեղեցիում՝ ինչպե՞ս նրան դիմավորեցին

Հուլիսի 7-ին Սինգապուրի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու մոտակայքում եղավ խոլորձի արձանի բացման արարողությունը։

Վարչապետը Սինգապուրի հայկական եկեղեցիում՝ ինչպե՞ս նրան դիմավորեցին

ՀՀ վարչապետի, Սինգապուրի արդյունաբերության և առևտրի ավագ պետական նախարար Կո Պո Քունի, ինչպես նաև Սինգապուրի և հարևան երկրների և տարածաշրջանների ՝ Մալայզիայի, Ինդոնեզիայի, Թայլանդի, Հոնկոնգի և Ավստրալիայի հայ համայնքների ներկայացուցիչների մասնակցությամբ Հայկական փողոցում գտնվող Նոր զբոսայգում ՝ Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում տեղի է ունեցել «Վանդա Միսս Ջոակիմ»խոլորձի քանդակի բացման արարողությունը:

Խոլորձը Սինգապուրի խորհրդանիշն է։ Քանդակը ստեղծվել է բարերար Խաժակ Մարգարյանի նախաձեռնությամբ։ «Վանդա Միսս Ջոակիմ» խոլորձը, որը հայտնի է նաև որպես սինգապուրյան խոլորձ կամ արքայադուստր Ալոխի խոլորձ, խոլորձների հիբրիդային տեսակ է և դարձել է ազգային ծաղիկ, Սինգապուրի պետական խորհրդանիշը։

Նաև Վարչապետը իր տիկնոջ հետ այցելեցին հայկական եկեղեցին:

Արարողության մասնակցել են Սինգապուրից, Ավստրալիայից, Ինդոնեզիայից, Մալայզիայից, Հոնգկոնգից հայ համայքնների ներկայացուցիչները։

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին վարչապետը ծաղկեպսակ է դրել հիշողության այգում տեղադրված հայկական խաչքարին: Այգում կան նաև բազմաթիվ հայկական տապանաքարեր։

 

Понравилась статья? Поделиться с друзьями: