Ամենահամեղ տապակած կարտոֆիլի բաղադրատոմսը և անսովոր աղցանը՝ փոքրիկ նոր կարտոֆիլներով

Պարզապես անհրաժեշտ է.

Ամենահամեղ տապակած կարտոֆիլի բաղադրատոմսը և  անսովոր աղցանը՝  փոքրիկ  նոր կարտոֆիլներով

 

1 կգ երիտասարդ կարտոֆիլ
1 փունջ թարմ սամիթ
1 ճ/գ կարագ (կարագ)
3 ճաշի գդալ ձեթ (արեւածաղկի)

Ի՞նչ անել.

Առաջին հերթին պետք է վանալ կարտոֆիլները և թավան լցնել ձեթով: Կարտոֆիլները  ձեթի մեջ  պետք է տապակել 15-20 րոպե:Չենք  մոռանում  կարտոֆիլները  անընդհատ խառնել թավայի մեջ, որ ստանան գեղեցիկ կարմիր գույն:

Այժմ կտրտում  ենք սամիթը և եթե սխտոր սիրում եք, մի քիչ էլ սխտոր ավելացրել  և  լցնում ենք  տապակվող կարտոֆիլի վրա և թողնում 2-3 րոպե, որ սամիթը չվառվի: Այս ամենից հետո կարտոֆիլների վրա լցնում ենք կարագը , մի քանի րոպե թողնում և վերցնում:

 

Ոչ սովորական աղցան փոքրիկ կարտոֆիլներով

կես կիլոգրամ երիտասարդ կարտոֆիլ
1/5 կգ լոբի
120 գ սարդիններ (մարինացված յուղով)
մի քանի  ձիթապտուղ
կես կիտրոնի հյութ
2 tճ/գ ձեթ (ձիթապտղի)

Ի՞նչ ենք անում.

Վերցնում ենք  կարտոֆիլները, լվանում ենք, կտրում ենք 2-3 մասի և դնում եփվելու: այնուհետև վերցնում ենք լոբին և եփում 3-4 րոպե:

Սարդինաները պատառաքաղով ճզմում ենք,ավելացնում լիմոնի հյութը, աղը և  պղպեղը: Այնուհետև ավելացնում ենք բանջարեղենները, ապա լցնում ձեթը:

Ամենահամեղ տապակած կարտոֆիլի բաղադրատոմսը և  անսովոր աղցանը՝  փոքրիկ  նոր կարտոֆիլներով

Այս ամենը ուղարկում ենք սառնարան, որպեսզի խառնվի, հանում ենք և  ճաշակում:

Понравилась статья? Поделиться с друзьями: