Թթու լոլիկ ձմռանը՝ յուրահատուկ համ ու հոտով

Թթու  լոլիկը բոլորի սիրած ուտեստն  է ձմռանը:

Թթու լոլիկ ձմռանը՝ յուրահատուկ համ ու հոտով

Բաղադրությունը `3 լ բանկայի համար:

1.5-1.8 կգ լոլիկ

2 ձիթապտղի տերև

6 սեւ հաղարջի տերեւ

6  բալի տերեւ

2    սամիթի հովանոցներ

6 հատիկ  սեւ պղպեղ

2 հատիկ լավրովի տեևներ

5-6 պճեղ սխտոր

Աղաջուր 1 լ ջրի համար

3ճ/գ աղ՝ 65-70 գր

1 ճ/գ շաքարավազ

Խորհուրդ՝ աղաջուրը  լավ է մի քիչ շատ անել, հետագայում պետք կգա:

Պատրաստումը`

  1. Բանկաները լվանում ենք սոդայով, իսկ պլաստիկե կափարիչները եռացող ջրով:
  2. Բանկայի հատակին շարում ենք համեմունքները՝ ձիթապտղի տերևները, սեւ հաղարջի տերեւները, բալի տերեւները,  սամիթ հովանոցները, կտրած սխտորը:
  3. Իրար վրա շարում ենք լոլիկները, լցնում համեմունքենրի մյուս մասը և վրան դնում սամիթի երկրորդ  հովանոցը:
  4. Եռացրած, սառեցրած ջրում լցնել աղ:  Ցանկության դեպքում  ավելացրեք շաքարավազ: Լոլիկի վրա   լցնել աղաջուրը , ծածկել կափարիչով:
  5. Բանկան դնել լուսավոր տեղում՝ խորը ափսեի մեջ: Այդպես նրանք սկսում են խմորվել:
  6.  Կափարիչներով պինդ փակեք բանկաները և  դրեք որևէ սառը տեղ:
Понравилась статья? Поделиться с друзьями: