Դուբայի կառավարչի կինը խոշոր գումարով փախել է Գերմանիա

Արքայադուստր Հայյան Հորդանանի հանգուցյալ թագավոր Հուսեյն իբն Թալալի (1935-1999) եւ թագուհի Ալիա Ալ Հուսեյնի (1948-1977) 11 երեխաներից մեկն է, Հորդանանի ներկայիս թագավոր Աբդալլահ II-ի քույրը:

Դուբայի կառավարչի կինը խոշոր գումարով փախել է Գերմանիա

Արքայադուստր Հայյան, որը պատկանում է Հաշիմիտյան դինաստիային, 43-րդ սերնդի Մուհամմեդ մարգարեի ժառանգն է։

2004 թվականի ապրիլի 10-ին արքայադուստր Հայյան ամուսնացել է ԱՄԷ-ի փոխնախագահ եւ վարչապետ, Դուբայի կառավարիչ շեյխ Մոհամեդ իբն Ռաշիդ ալ Մաքթումի հետ:

Դուբայի կառավարչի կինը խոշոր գումարով փախել է Գերմանիա

Արքայադուստր Հայյա բինտ ալ Հուսեյնը դստեր եւ որդու հետ հեռացել է երկրից ՝ իր հետ վերցնելով շուրջ 39 մլն դոլար

ԱՄԷ-ի վարչապետ, Դուբայի էմիրության կառավարիչ շեյխ Մոհամեդ բեն Ռաշիդ Ալ Մաքթումի կինը փախել է երկրից ՝ հափշտակելով 31 միլիոն ֆունտ ստեռլինգ կամ մոտ 39 միլիոն դոլար:

Դուբայի կառավարչի կինը խոշոր գումարով փախել է Գերմանիա

Հրատարակության տվյալներով ՝ արքայադուստր Հայյա բինտ ալ Հուսեյնը 11-ամյա դստեր եւ 7-ամյա որդու հետ մեկնել է Գերմանիա, որտեղ ապաստան է խնդրել: Ինչպես պնդում են լրագրողները, Հայյա բինտ Ալ Հուսեյնը հեռացել է ոչ թե դատարկաձեռն, այլ իր հետ «վերցրել է» 31 միլիոն ֆունտ ստեռլինգ և թանկարժեք զարդեր: Հաղորդվում է, որ կինն արդեն ամուսնալուծության փաստաթղթեր է ներկայացրել։

Այս իրավիճակի կապակցությամբ արդեն դիվանագիտական սկանդալ Է բորբոքվում ԱՄԷ-ի եւ Գերմանիայի միջեւ։ Ըստ որոշ տվյալների ՝ վարչապետն արդեն մի քանի անգամ դիմել է գերմանական իշխանություններին ՝ պահանջելով հանձնել կնոջը և երեխաներին, սակայն մերժում է ստացել։

Տեսանյութ՝

Понравилась статья? Поделиться с друзьями: