Կենդանակերպի նշանների կյանքի կարգախոսները

Մենք կազմել ենք կարճ և հետաքրքիր հորոսկոպ՝ կենդանակերպի յուրաքանչյուր նշանի հիմնական սկզբունքների մասին:

Կենդանակերպի նշանների կյանքի կարգախոսները

Այծեղջյուր
«Միայնակ ռազմի դաշտում». Ահա Այծեղջյուրների կարգախոսը։ Նրանք միշտ ճիշտ են գնահատում սեփական հնարավորությունները և, ելնելով դրանից, հեշտությամբ կարողանում են հաղթահարել բոլոր դժվարությունները։

Ջրհոս
Ջրհոսներին շատ դժվար է հասկանալ, դա չի հաջողվում նույնիսկ նրանց մտերիմ մարդկանց, ուստի նրանց կյանքի կարգախոսն է՝ «ձանձրալի է նմանվել ուրիշներին»:

Ձուկ
«Մի հետաձգեք վաղվա օրվան այն, ինչ կարող եք անել վաղը չէ մյուս օրը»: Սա ձկների մասին է: Նրանք, ընդհանուր առմամբ, դժվար թե ինչ-որ բան անեն, եթե նրանց չտալ կախարդական հարված:

Խոյ
«Համառությունը՝ երկրորդ երջանկությունն է»: Այս կարգախոսով ապրում է Խոյը: Նրանք միշտ ճիշտ են, և նրանց համար միևնույն է, թե ինչ ես մտածում այդ մասին։

Ցուլ
Ցուլերի կարգախոսն է ՝ «հանգիստ գնաս՝ հեռու կհասնես»։ Նրանք անկախության եւ ազննվության ներկայացուցիչներն են, բայց, ունենալով մեծ ուժ, նրանք չեն շտապում օգտագործել այն, փորձում են պահպանեն խաղաղությունը:

Երկվորյակներ
Երկվորյակների ամբողջ կյանքը թատրոն է, եւ նրանք դերասաններ են: «Ես այն մարդը չեմ, որը երեկ եմ եղել»: Նրանց բնույթը չափազանց փոփոխական է եւ անկանխատեսելի:

Խեցգետին
«Իմ տունն իմ ամրոցն է»՝ խեցգետնի գլխավոր կարգախոսն է։ Նրանց համար ընտանիքը միշտ առաջնային է, իրենց սիրելիների բարեկեցության մասին նրանք հոգ են տանում առաջին հերթին։

Առյուծ
Առյուծները սիրում են ուշադրության կենտրոնում լինել, եւ դա նրանց մոտ հեշտությամբ է ստացվում։ Հետեւաբար առյուծների կարգախոսն է՝ «արեւը փայլում է միայն Առյուծների համար»:

Կույս
«Պերֆեկցիոնիզմը իմ անեծքն է»՝ Կույսի կարգախոսն է։ Նրանք կարգը  եւ կանոնները առաջին տեղում են դասում, իսկ ինքնաբերականությունը եւ քաոսը նրանց մասին չէ:

Կշեռք
Կշեռքի կարգախոսն է ՝ «ամենադժվարը ընտրություն կատարելն է»։ Կենդանակերպի այս նշանը, նախքան որոշելը, հաշվի կառնի բոլոր մանրամասները, ուստի նրանցից միանշանակ պատասխան կարելի է սպասել շատ երկար:

Կարիճ
«Դեռ հողի վրայի Օթելլոները չեն անհետացել»: Սա Կարիճների կարգախոսն է։ Կարիճների անձնական կյանքը չափազանց հագեցած է, եւ առանց կրքերի նրանք չեն կարող ապրել:

Աղեղնավոր
Աղեղնավորները անկախ մարդիկ են, եւ ազատ են իրենց զգում ցանկացած պարտավորություններից, այդ նշանին դժվար է ստիպել իրեն կապել պայմանագրով կամ խոստումով: Նրանց կարգախոսն է ՝ «ում ես պարտք եմ, նրանց ներում եմ»:

Понравилась статья? Поделиться с друзьями: