Թոփ 5: աշխարհի ամենաաղտոտված լողափերը

Աղտոտումը դարձել է լուրջ խնդիր ամբողջ աշխարհում:

Թոփ 5: աշխարհի ամենաաղտոտված լողափերը

Երբ դուք լսում եք լողափ բառը, դուք, ամենայն հավանականությամբ, պետք է պատկերացնեք ավազոտ անկյուն բյուրեղյա մաքուր ջրերում: Ցավոք, դա միշտ չէ, որ այդպես է։ Աղտոտված լողափեր կան աշխարհի տարբեր մասերում:

Մենք առաջարկում ենք ծանոթանալ նրանցից 5-ի հետ:

1. Կամիլո-Բիչ, Հավայի

Թոփ 5: աշխարհի ամենաաղտոտված լողափերը

Հիմնականում Հավայան կղզիներում լողափերը լավ վիճակում են, բայց Camilo լողափը կոչում են Աղբից Լողափ և Պլաստիկ Լողափ: Ծովային հոսանքները ծովից դուրս են բերում աղբը ՝ դրախտում ստեղծելով պլաստիկ մղձավանջ։

2. Ջուխու Լողափ, Մումբայ, Հնդկաստան

Թոփ 5: աշխարհի ամենաաղտոտված լողափերը

Ջուհու լողափը դեռեւս բավականին մարդաշատ է, չնայած այն հանգամանքին, որ աղտոտված է:
Ջուխու Լողափը ծածկված է բոլոր տեսակի աղբով, բայց գերակշռում են պլաստիկ տոպրակներ: Կեղտաջրերը հարեւան տարածքներից գալիս են լցվում այստեղ, ավելի աղտոտված դարձնելով:
Բարեբախտաբար, քաղաքը ջանքեր է գործադրում Ջուհուն եւ հարակից ափերը մաքրելու համար:

3. Գուանաբարա ծովածոց, Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա

Թոփ 5: աշխարհի ամենաաղտոտված լողափերը

Ռիոյի ամենավատ լողափերը գտնվում են Գուանաբարա ծովածոցի երկայնքով, որոնցից մի քանիսում արգելվում է լողանալ ջրի աղտոտման պատճառով:

4. Հայնա, Դոմինիկյան Հանրապետություն

Թոփ 5: աշխարհի ամենաաղտոտված լողափերը

Հայնա քաղաքը հայտնի է որպես աշխարհի ամենաաղտոտված քաղաքներից մեկը, այն անվանում են «Դոմինիկյան Չեռնոբիլ»։ Նրա թիվ մեկ խնդիրը կապարի (свинец) թունավորումն է կապարաթթվային մարտկոցների վերամշակման նախկին գործարանից, իսկ կապարը թունավորել է քաղաքի բնակիչների մոտ 90 տոկոսը։ Բայց դա դեռ ամենը չէ: Թափոնները լցվում են դեպի ծով տանող գետեր, ինչը Հայնան դարձնում է մարդկանց համար գրեթե ոչ պիտանի։ Կան նաեւ տոննաներով աղբ:

5. Հենդերսոն կղզի, Պիտքերն կղզիների խումբ, բրիտանական անդրծովյան տարածքներ

Թոփ 5: աշխարհի ամենաաղտոտված լողափերը

Չնայած նրան, որ դա ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության մի մասն է, այս անմարդաբնակ, չափազանց հեռավոր կղզին Հարավային Խաղաղ օվկիանոսում, թերեւս, առավել աղտոտված կղզին է աշխարհում: Երբ գիտնականներն այնտեղ երեք ամիս անցկացրել են 2015 թվականին, նրանք հայտնաբերել են, որ 14,4 քառակուսի մղոն մակերեսով կղզում 18 տոննա պլաստմասե աղբ կա, դա Աշխարհում աղբի ամենաբարձր խտությունն է:

Понравилась статья? Поделиться с друзьями: