Ի՞նչը կարող է փչացնել կնոջ տեսքը

Տարբեր ժամանակներում գեղեցկության տարբեր կանոններ են եղել։

Ի՞նչը կարող է փչացնել կնոջ տեսքը

Գեղեցկուհիներ կարող են համարվել միանգամայն տարբեր կանայք։ Բայց կան անթույլատրելի եւ անհամատեղելի բաներ, որոնք կարող են նսեմացնել նույնիսկ բացարձակ գեղեցկությունը, հմայքը եւ գրավչությունը:

Ի՞նչը կարող է փչացնել կանանց տեսքը, սուբյեկտիվ հասկացություն՝

Անլվա մազերը

Առավել շքեղ, բայց կեղտոտ մազերը նայվում են սարսափելի: Եվ արդարացումներ չկան։ Ի վերջո, ջրի բացակայության դեպքում կա չոր շամպուն, որը կարող է արագ թարմացնել, հեռացնելով ճարպը եւ կեղտը մազերից:

Չխնամված հոնքերը

Չխնամված հենքերը կարող են փչացնել տպավորությունը նույնիսկ դիմահարդարված վիճակում: Կապ չունի, թե աղջիկը ինչ գեղեցիկ աչքեր կամ դիմահարդարում ունի, հոնքերի խնամքը նույնպես կարևոր է:

Տհաճ հոտը բերանից կամ հիվանդ ատամները

Չէ ՞ որ անհնար է սքանչելի ժպտալ կամ խոսել նման թերություններով: Պարտադիր չի միշտ ծամել մաստակ կամ րոպեն մեկ լվանալ ատամները՝ գերազանց այլընտրանք են բերանի համար աէրոզոլները:

Հին մատնահարդարումը և կրծած եղունգները

Եղունգները պետք է խնամված լինեն, անկախ նրանից, երկար են թե կարճ: Իսկ մատնահարդարումը պետք է լինի կամ կատարյալ, կամ, սկզբունքորեն, բացակայի:

Անկանոն էպիլյացիա

Հարթ ոտքերը հիացմունք են առաջացնում, նույնիսկ եթե դրանք առավել բարեկազմ չեն: Ու՞մ համար հաճելի կլինի խոզանակը շոյել:

Понравилась статья? Поделиться с друзьями: