Ջորջիա նահանգի անտառներից մեկում ողջ երեխա է գտնվել պոլիէթիլենային տոպրակի մեջ՝ մորը փնտրում են

Այս լուսանկարում, որը հրապարակվել է Ֆորսայթ շրջանի շերիֆի գրասենյակի կողմից, պատկերված է նորածին աղջիկ, որը գտնվել է Ջորջիա նահանգի Քամմինգ քաղաքի անտառապատ տարածքում պոլիէթիլենային տոպրակի մեջ, հունիսի 6-ին 2019 թ.:

Ջորջիա նահանգի անտառներից մեկում ողջ երեխա է գտնվել պոլիէթիլենային տոպրակի մեջ՝ մորը փնտրում են

Նա տեղափոխվել է հիվանդանոց եւ գտնվում է կայուն վիճակում։

Հյուսիսային Ջորջիա նահանգի իշխանությունները փնտրում են նորածին երեխայի մորը:

Լրատվական գործակալությունները հայտնում են, որ ինչ-որ մեկը երեխայի լացը լսել է հինգշաբթի երեկոյան Քամմինգի անտառապատ տարածքում:

Ֆորսայթի շրջանի շերիֆի գրասենյակն ասում է, որ մարդիկ գտել են երեխային եւ առաջին օգնություն են ցուցաբերել աղջկան: Նա տեղափոխվել է հիվանդանոց եւ գտնվում է կայուն վիճակում։

Պաշտոնյաները խնդրում են հանրությանը կիսվել ցանկացած տեղեկություններով կնոջ մասին, պատմել բոլոր այն կանանց մասին, ով հղիության վերջին շրջանում է եղել, որը երեխայի էր սպասում: Ներկայումս երեխան գտնվում է Ջորջիայի Ընտանեկան եւ երեխաների հարցերով զբաղվող բաժնի խնամակալության ներքո:

 

Понравилась статья? Поделиться с друзьями: