10 պարագաներ, որոնք տանը հաջողություն են բերում

10 պարագաներ, որոնք տանը հաջողություն են բերում

Ձեզ ենք ներկայացնում իրեր, որոնք տանը երջանկություն են բերում.

1. Պայտ
10 պարագաներ, որոնք տանը հաջողություն են բերում
Ժողովրդական հավատալիքի համաձայն՝ այն հաջողություն և առողջություն է բերում: Համարվում է, որ հաջողությունը միշտ ձիու վրա է,իսկ ձիուն պայտ է պետք: Այն հաջողությանը ցույց կտա ձեր տան ճանապարհը: Դրա դնելու դիրքի ճիշտ ընտրության դեպքում տանըերջանկություն և բարեկեցություն կլինի, իսկ վիշտն ու հիվանդությունները կշրջանցեն: Թալիսմանի ակտիվացման համար պետք է նալին ծանոթացնել ամբողջ տանը, ցույց տալ սենյակների դիրքը և պաշտպանություն ուբարեկեցություն խնդրել: Մի մոռացեք նալին պատմել, թե այն որքան է օգնում:

2. Սխտոր

10 պարագաներ, որոնք տանը հաջողություն են բերում

Տունը մաքրելու, աչքից և նավսից պաշտպանվելու համար սխտոր է օգտագործվում: Դրանով կարելի է ուժեղ թալիսման պատրաստել, որըտունը կպաշտպանի բացասական էներգետիկայից: Տան ընդհանուր մաքրման համար սխտորը կախում են մեկուսի վայրում առաստաղի տակ՝ խնդրելով պաշտպանություն չար աչքից ևանմաքրությունից: Սննդում սխտորի օգտագործումը բարձրացնում է իմունիտետը և մաքրում է անբարյացակամների բացասական ազդեցությունից:

3. Մեղր
10 պարագաներ, որոնք տանը հաջողություն են բերումՆրանք, ովքեր ուզում են, որ տունը լի լինի, պետք է մեղր օգտագործեն: Այն ծառայում է որպես քաղցրավեիք տան ոգու համար: Թարմ մեղրը լցնում են նախշով գեղեցիկ ափսեի մեջ, սիրալիր խոսքեր են ասում տան ոգուն. «Մեղր համտեսիր, հայր տան ոգի, մեր տունը պաշտպանիր անհաջողությունից, մեզ երջանկություն և բարեկեցություն բեր: Եվթող այն մեղրի պես քաղցր լինի»:

4. Խնձոր
10 պարագաներ, որոնք տանը հաջողություն են բերում
Ըստ նշանի՝ տանը խնձոր պահելը ամեն ինչից շատ ունենալ է: Ամռան ընթացքում խնձորի ստացած դրական էներգետիկան ներթափանցում է տուն և այն մաքրում է բոլոր էներգետիկ մակարդակներում: Հարթ, առանց բծերի խնձորը դրեք գեղեցիկ սպասքի մեջ, ցողունի վրա ատլասե ժապավեն կապեք և ասեք. «Հանգույցն ամուր կապում եմ, երջանկությունը տուն եմ ձգում: Հյութալի խնձորը խոհանոցում է, կագը և բավարարությունը կպահպանի»:

5. Սրբապատկեր
10 պարագաներ, որոնք տանը հաջողություն են բերումՍրբապատկերները կարող են ձեր տնից վանել ցանկացած չարիք: Սրբապատկերները տանը պետք է խելացի ձևով դնել: Դրանց նկատմամբ պատկառալից և խնամքով վերաբերմունքն անպայմանխաղաղություն և հանգստություն կբերի տան բոլոր բնակիչներին և կմաքրի դրա էներգետիկան:

6. Բուլավկա
10 պարագաներ, որոնք տանը հաջողություն են բերումՉար աչքի դեմ ամենատարածված միջոցն է: Վերացնում է վատ մտածմունքները: Որպես պաշտպանիչ թալիսման բուլավկայի ակտիվացման համար պետք է այն տաքացնել կրակի վրա, լվալ հոսող ջրով և և մի գիշեր թողնել աղի և պղպեղի խառնուրդի մեջ: Առավոտյան պետք է բուլավկային խնդրել պաշտպանել անմաքուր մտքերից և մուտքի դռան վրա այնպես դնել, որ չերևա:

7. Զանգ
10 պարագաներ, որոնք տանը հաջողություն են բերում

Զանգի ձայնը կարող է տանը տրամադրություն բերել, վերացնել չար ոգին և դիմակայել չար ուժերին: Ըստ ժողովրդի՝ ավելի լավ է՝ զանգը արծաթե կամ երկաթյա լինի: Այն պետք է ունենա մաքուր, չնյարդայնացնող ձայն: Զանգը պետք է կախել այնտեղ, որտեղ հաճախ կզանգի: Լսեք դրա ձայների ներդաշնակությունը: Եթե ձայնը փոխվի, նվազի կամ վերանա, պետք է պաշտպանին փոխել, քանի որ այն չափից շատ բացասական էներագիա է կլանել:

8. Օճառ
10 պարագաներ, որոնք տանը հաջողություն են բերում
Մաքրության և առողջության խորհրդանիշ է: Լոգասենյակում օճառի չոր կտոր դրեք գեղեցիկ տուփի մեջ, ժապավենով կապեք: Ակտիվացնելու համար սպիտակ մոմ վառեք, առանց քիմիական հավելումների 2 կտոր օճառ վերցրեք, լվացեք ձեռքերը մինչև արմունկները և ասեք. «Ինչպես ջուրը փրփուրի հետ մաքրում է կեղտը, այդպես օճառը պաշտպանում է տունը: Հիվանդություններից, աչքից, բացասականից, սկանդալներից»: Մի կտորը դրեք լոգարանում, մյուսը՝ զուգարանում:

9. Մոմեր

10 պարագաներ, որոնք տանը հաջողություն են բերում

Հզոր թալիսման են, տուն բարեկեցություն են բերում բոլոր ոլորտներում: Առավել օգտակար են եկեղեցական մոմերը: Մենակ ժամանակ մոմը վառեք և շրջեք ողջ տանը՝ ոչ մի անկյուն բաց չթողնելով: Տան մաքրության ծես արեք, պաշտպանություն և լույս խնդրեք տան և հոգիների համար: Մոմը դրեք սրբապատկերի առաջ կամ տեղ գտեք տան արևելյան մասում:

10. Հայելի

10 պարագաներ, որոնք տանը հաջողություն են բերում

Առավել լավ թալիսման է փայտե շրջանակով կլոր հայելին: Տանը, որտեղ բարձր տրամադրություն և փոխըմբռնումն է իշխում, այն ներծծում է դրական էներգետիկան և վերադարձնում է: Վատ տրամադրությամբ մի մոտեցեք հայելուն: Դրա դիմաց մի վիճեք և մի չարախոսեք: Ավելի լավ է՝ կինն ակտիվացնի հայելու ուժը: Մաքուր կտոր թրջեք սիրելի օծանելիքով և սրբեք հայելին շրջանաձև շարժումներով: Գիշերը հայելու առաջ գեղեցիկ կապույտ ափսե դրեք: Այն լցրեք խորհրդանշական իրերով (մետաղադրամ բարեկեցության համար, սանրգեղեցկության համար, ընտանեկան լուսանկար բարեկեցության համար) և պաշտպանություն խնդրեք:

 

 

 

 

 

 

 

 

Понравилась статья? Поделиться с друзьями: