Չինաստանում միլիոնատեր կինը փողոցներն է ավլում, օրինակ ծառայելով իր երեխաների համար

Տիկին Յու Յուժենը (Yu Youzhen), չինական Յուհան քաղաքից, միլիոնատեր է: Ի դեպ, սովորական միլիոնատեր նրան դժվար թե կարելի է անվանել:

Չինաստանում միլիոնատեր կինը փողոցներն է ավլում, օրինակ ծառայելով իր երեխաների համար

Վերջին 15 տարիների ընթացքում նա ամեն օր աշխատում է փողոցում հավաքարար, որպեսզի ցույց տա իր երեխաներին ծանր աշխատանքի անհրաժեշտությունը յուրաքանչյուր մարդու կյանքում, նույնիսկ, եթե նա ապահովված է մինչեւ իր վերջին օրերը:

Չինաստանում միլիոնատեր կինը փողոցներն է ավլում, օրինակ ծառայելով իր երեխաների համար

Տիկին Յուն, ով իր ունեցվածքն կառուցել է անշարժ գույքի ոլորտում, տեղավորվել է աշխատանքի որպես հավաքարար։ Չնայած այն հանգամանքին, որ նա ունի 17 բնակարան եւ նրա կապիտալը չափվում է միլիոններով, Յու Յուժենը ամեն օր արթնանում է առավոտյան 3-ին, որպեսզի դուրս գա աշխատանքի, որի համար նա ստանում է ամսական ընդամենը 1420 յուան (մոտ 230 դոլար):

Չինաստանում միլիոնատեր կինը փողոցներն է ավլում, օրինակ ծառայելով իր երեխաների համար

Ինչպես պատմում է կինը տեղի լրագրողներին, այդ քայլին շարժառիթ է եղել այն, որ նա դարձել է այն բանի ականատեսը, թե ինչպես են իր հարուստ ծանոթներից շատերի երեխաները իրենց ամբողջ փողերն վատնում մոլախաղերի եւ թմրանյութերի վրա:

— Ես ուզում էի օրինակ ցույց տալ որդուս ու աղջկաս: Մարդը չի կարող պարզապես տանը նստել ու «ուտել» իր ճակատագիրը, — ասում է Յուն։

Ի դեպ, նրա երեխաները այժմ աշխատում են՝ որդին աշխատանքի է ընդունվել որպես վարորդ,  ամսական 2000 յուան (մոտ 320 դոլար) վաստակելու համար, իսկ դուստրը ՝ գրասենյակային աշխատող, ամսական 3000 յուան (մոտ 480 դոլար) աշխատավարձով:

Չինաստանում միլիոնատեր կինը փողոցներն է ավլում, օրինակ ծառայելով իր երեխաների համար

Понравилась статья? Поделиться с друзьями: