BMW-ն շատ հետաքրքիր է շնորհավորել Mercedes-ի տնօրենին թոշակի անցնելու կապակցությամբ
Բոլորովին վերջերս Դիտեր Ցետշեն ՝ Դայմլեր Կոնցեռնի ղեկավարը, թոշակի է անցել, ինչի կապակցությամբ նրան շնորհավորել են մրցակիցները՝ BMW-ի ղեկավարները։
Նրանք պատրաստել են մի փոքրիկ տեսահոլովակ, որտեղ, իբր, Դիտեր Ցետշեն հրաժեշտ է տալիս կոլեկտիվին, եւ վարորդը նրան տուն է տանում S դասի կորպորատիվ Մերսեդեսով:
Մնալով մենակ ՝ Դիտերը մտնում է իր ավտոտնակ և մի պահ անց այնտեղից դուրս է գալիս նոր BMW i8 ռոդսթերով։ Չէ ՞ որ հիմա նա կարող է ընտրել ցանկացած մեքենա:
Շատ կարևոր է հարգել քօ մրցակցին, և առողջ եւ արժանապատիվ մրցակցությունը հաջողության գլխավոր պահանջներից մեկն է։
BMW-ի տեսահոլովակն ավարտվել է Դիտեր Ցետշեի հասցեին երախտագիտությամբ։
Դիտենք տեսահոլովակը՝