Փոքրիկ աղջիկը ձեզ ցույց կտա, թե ինչպես երազել, պայքարել ու հասնել բաղձալիին , մի բալերինայի պատմություն, անպայման տեսնել է պետք

Մեզանից յուրաքանչյուրն էլ փոքր տարիքում ամենատարբեր երազանքներ ենք ունեցել՝ դառնալ երգչուհի, պարուհի, տիեզերագնաց, սակայն դրանց մի մասը այդպես էլ երազանք է մնում, իսկ որոշ երջանիկների մոտ դրանք վերածվում են իրականության: Իհարկե, շատ լավ է, երբ մեծահասակները ժամանակին են նկատում երեխայի ձգտումները և  օգնում նրանց , որը շատ ողջունելի է:

Փոքրիկ աղջիկը ձեզ ցույց կտա՝ ինչպես երազել, պայքարել և հասնել բաղձալիին:

Փոքրիկ աղջիկը ձեզ ցույց կտա, թե ինչպես երազել, պայքարել ու հասնել բաղձալիին , մի բալերինայի պատմություն, անպայման տեսնել է պետք

Փոքրիկ աղջիկն ապրում էր տատիկի հետ , նա տատիկի սիրելին էր: Ամեն անգամ տատը  նկատում էր, որ փոքրիկը անտարբեր չի  էկրանից այն կողմ գտնվող բալետի պարուհիների կատարման հանդեպ, նա ամեն անգամ կրկնօրինակում էր նրանց շարժումները՝  մանկական աչքերը լի էին մի փոքր թախիծով ու հույսով, որ մի օր ինքն էլ կդառնար նրանց նման:

Մի օր տատիկը պատուհանից նկատեց՝ ինչպես է փոքրիկը իրենց բակում կատարում պարի շարժումները: Նա  ամեն ինչ հասկացավ և որոշեց փոքրիկին տանել պարի ստուդիա: Մյուս երեխաները ծաղրում էին փոքրիկին, բայց նա չնկճվեց, նրա  երազանքը ամեն ինչից վեր էր: Նա պարապում էր նույնիսկ դասերից հետո:

Փոքրիկ աղջիկը ձեզ ցույց կտա, թե ինչպես երազել, պայքարել ու հասնել բաղձալիին , մի բալերինայի պատմություն, անպայման տեսնել է պետք

Անցան տարիներ, աղջիկը մեծացավ, բայց մնաց նույն աշխատասերը: Տատիկը որոշեց նրան ուղարկել պարի պրոֆեսիոնալ դպրոց՝ սովորելու: Տատիկի և թոռնիկի հրաժեշտի պահը շատ հուզիչ էր: Տատիկը նրան նվիրեց իր թանկարժեք հագուստներից մեկը, որը նրան հաջողություն կբերեր:

Պարի դպրոցում աղջկան նույնպես  դժվարություններ էին սպասվում, բայց նա հաղթեց:

Իր քրտնաջան աշխատանքի շնորհիվ աղջիկն հաղթեց երկար սպասված  պարի միջազգային մրցույթում: Այս անգամ տատիկն էր  էկրանից այն կողմ արցունքն  աչքերին հետևում թոռնիկին:

Ահա, կամքի ուժն ու ձգտումը այս աղջկան տարան ու հասցրեցին իր երազանքին:

The Secret Key To Success

Very beautiful, must watch!

Опубликовано Motivation Daily Вторник, 11 июня 2019 г.

 

Понравилась статья? Поделиться с друзьями: