Արգենտինական Խատիկոն՝ շունը ոստիկանության մոտ սպասում է տիրոջը, որին ձերբակալել են

Արգենտինայի Բուենոս Այրես քաղաքի Շեյլա մականունով շունը հուզել է Հարավային Ամերիկայի միլիոնավոր բնակիչների սրտերը:

Արգենտինական Խատիկոն՝ շունը ոստիկանության մոտ սպասում է տիրոջը, որին ձերբակալել են

Հավատարիմ շունը 25 դե Մայո փոքրիկ քաղաքում հայտնվել է ոստիկանության բաժանմունքի մոտ այն բանից հետո, երբ անցյալ տարի նրա սեփականատիրոջը ձերբակալել էին հարձակման մեղադրանքով: Տեղի աշխատակիցները ենթադրում են, որ նա, ամենայն հավանականությամբ, փախել է ոստիկանական մեքենայի հետեւից, որտեղ նրան տարել են տեղամաս, բայց մի բան հաստատ է՝ հենց որ նա այստեղ է հայտնվել, նա այլեւս չի լքել այդ վայրը:

Ոստիկանները ուշադրություն են դարձրել շանը, իսկ նրանցից ոմանք սկսել են ուտելիք բերել նրա վստահությունը շահելու համար ։ Շեյլան սկզբում զգույշ էր նրանց հետ, սակայն այսօր այն ամբողջությամբ կախված է ոստիկաններից, նա սնունդ ունի, գիշերում է տեղամասում, երբեմն նույնիսկ ուղեկցում է իր խնամակալներին պարեկության ժամանակ: Բայց նա միշտ վերադառնում է տեղաման, որպեսզի սպասի իր տիրոջը:

Արգենտինական Խատիկոն՝ շունը ոստիկանության մոտ սպասում է տիրոջը, որին ձերբակալել են

Կոմիսարի տեղակալ Խուան Խոսե Մարտինին պատմում է, որ առաջին իսկ րոպեից Շեյլան, որը 4-5 տարեկան է, տեղամասի մոտ է հաստատվել ՝ նվաճել է բոլորի սերը։ Այսօր նա իրենց ընտանիքի մի մասն է և այնքան է հարմարվել այնտեղի կյանքին, որ երբ աշխատակիցները ոտքով գնում են փողոցները պարեկելու, նա հետևում է նրանց:

Ոստիկաններն այնքան էին տպավորված Շեյլայի հավատարմությամբ ու նվիրվածությամբ ու իր տիրոջ հանդեպ նրա սիրով, որ որոշեցին թույլ տալ շանը ժամանակ առ ժամանակ լինել իր տիրոջ հետ ու նույնիսկ քնել նրա բանտախցում։

— Երբ Շեյլայի տիրոջը ազատ արձակեն, նրանք կվերադառնան տուն: Մենք շատ կկարոտենք շանը,  – ասել է Խուան Խոսե Մարտինին:

Շեյլան դեռ երկար ժամանակ պիտի սպասի, նրա տերը պետք է 3,5 տարվա ազատազրկում կրի։

Понравилась статья? Поделиться с друзьями: