Թե ինչպես սպիտակ կետը աղջկան վերադարձրեց ջուրն ընկած սմարտֆոնը, սա տեսնել է պետք

Կենդանիների ընկերասիրության և խելացիության մասին բազմաթիվ օրինակներ կարող ենք հանդիպել: Կենդանիները մարդկանց շատ լավ  բարեկամներն են և անսպասելի իրավիճակներում հաճախ փրկում են  մարդկանց  այս կամ այն վատ իրավիճակից, նույնիսկ  մահից: Յուրաքանչյուր կենդանի յուրովի է այդ անում: Օրինակ դելֆինները, շները, կատուները հաճախ մարդկանց կարող են զգուշացնել սպասվող վտանգի մասին: Այդ իսկ պատճառով անհրաժեշտ է հոգ տանել կենդանիների մասին  և  սիրել  նրանց: Չէ որ նրանք նույնպես վտանգի ժամանկ մեր կարիքն ունեն:

Թե ինչպես սպիտակ կետը աղջկան վերադարձրեց ջուրն ընկած սմարտֆոնը, սա տեսնել է պետք

Շատ են օրինակները, երբ կենդանիները մարդկանց փրկում  են խեղդվելուց, փրկում են նաև մարդկանց համար պետքական իրեը: Հետաքրքիր է չէ՞:

Նորվեգիայում մի աղջիկ նկարում էր սպիտակ կետին, բայց չկարողացավ պահել սմարտֆոնը և  այն ընկավ ջուրը: Սմարտֆոնը ընկղմվեց ջրի տակ, կետը այդ պահին նրա հետևից սլացավ  և  բռնելով սմարտֆոնը բերանով , վերադարձրեց աղջկան: Նրա արարքը անսպասելի էր և աղջիկը  շնորհակալություն հայտնեց նրան:

Понравилась статья? Поделиться с друзьями: