Բայց վստահ եմ, որ իմ տերը՝ Աղոթքներս չի՛ անտեսի…

Բայց վստահ եմ, որ իմ տերը՝ Աղոթքներս չի՛ անտեսի…

Բայց վստահ եմ, որ իմ տերը՝ Աղոթքներս չի՛ անտեսի...

Ում ինչ տվել՝
Ետ չեմ ուզել, հալալ լինի,
Ում օգնել եմ,
Հետ չեմ նայել, թո՛ղ մոռացվի…

Ինձ ատողին սեր եմ տվել,
Անիծողին՝ չեմ հայհոյել,
Քարկոծել են,
Բայց ցավերս լուռ եմ տարել,
Լույսս մարել,
Բայց ես մեկ է՝ լույս եմ գտել…
Սուրբ եմ ի՞նչ է, ո՛չ իհարկե,
Մեղավո՜րն եմ այս աշխարհի,
Բայց վստահ եմ, որ իմ տերը՝
Աղոթքներս չի՛ անտեսի…
Աղոթում եմ,
Որ աչքերս չչարանան,
Պարզ աչքերով
Պիտի նայեմ կեղտոտ կյանքին,
Աղոթում եմ,
Որ բերանս չդառնանա,
Բարի խոսքեր
Պիտի ասեմ չար աշխարհին…
Աղոթում եմ,
Որ իմ սիրտը չքարանա,
Մաշված հոգիս՝
Քո կարոտից չծերանա,
Աղոթում եմ,
Որ իմ սերը չմոռանաս,
Եթե անգամ,
Ինձ ուրանաս ու մոռանաս…
Հավատո՛ւմ եմ՝
Թեկուզ հեռվից, ինձ չես լքի,
Եվ այս ամենն
Ի շնորհիվ իմ աղոթքի,
Աղոթում եմ,
Թե՛ մեր համար, թե՛աշխարհի,
Բայց իմ հոգին՝
Քո աղոթքի կարիքն ունի..

Понравилась статья? Поделиться с друзьями: