Ձանձրալի է, երբ ծերանում ես, սակայն դա միակ տարբերակն է երկար ապրելու. Բեռնարդ Շոուի հետաքրքիր մտքերը

Ձանձրալի է, երբ ծերանում ես, սակայն դա միակ տարբերակն է երկար ապրելու. Բեռնարդ Շոուի հետաքրքիր մտքերը.

Ձանձրալի է, երբ ծերանում ես, սակայն դա միակ տարբերակն է երկար ապրելու. Բեռնարդ Շոուի հետաքրքիր մտքերը

Բեռնարդ Շոուն իռլանդացի մեծագույն գրող է: Գրականության ոլորտում արժանացել է «Նոբելյան մրցանակի», իսկ «Պիգմալիոն» ֆիլմի սցենարի համար` «Օսկարի»:
Բեռնարդ Շոուն կյանքի ընթացքում դարձել է հայտնի դրամատուրգ և քննադատ: Իր աշխատություններում Շոուն միշտ բարձրացնում էր ժամանակի ամենաթեժ խնդիրները:

Ձեզ ենք ներկայացնում նրա մի քանի ուշագրավ մտքեր.

1. Աշխարհը կազմված է անբաններից, ովքեր ուզում են գումար ունենալ` առանց աշխատելու, և հիմարներից, ովքեր պատրաստ են աշխատել` առանց հարստանալու:

2. Հիմա, երբ մենք սովորել ենք թռչել օդում, ինչպես թռչունները, լողալ ջրում, ինչպես ձկները, մեզ մնում է միայն մի բան սովորել՝ ապրել երկրի վրա մարդու նման:

3. Ատելությունը վախկոտի վրեժն է իր զգացած վախի նկատմամբ:

4. Իդեալական ամուսինն այն տղամարդն է, ով կարծում է, որ ունի իդեալական կին:

5. Եթե Դուք ունեք մեկ խնձոր, և ես ունեմ մեկ խնձոր, ապա խնձորներով փոխանակվելու դեպքում մեզանից յուրաքանչյուրի մոտ կմնա մեկական խնձոր: Իսկ եթե Դուք ունեք մեկ գաղափար և ես ունեմ մեկ գաղափար, ապա փոխանակվելու դեպքում մեզանից յուրաքանչյուրի մոտ կլինի երկուական գաղափար:

6. Անկեղծ լինելը վտանգավոր չէ, հատկապես, եթե Դուք նաև հիմար եք:

7. Պարը հորիզոնական ցանկության ուղղահայաց արտահայտությունն է

8. Երբեմն պետք է մարդկանց ծիծաղեցնել, որպեսզի շեղեք նրանց Ձեզ կախելու մտադրությունից:

9. Հարազատի նկատմամբ ամենամեծ մեղքը ոչ թե ատելությունն է, այլ անտարբերությունը. սա է իրական անմարդկայնության գագաթնակետը:

10. Կանայք կարծես միանգամից կռահում են, թե ում հետ ենք մենք պատրաստվում նրանց դավաճանել: Երբեմն նույնիսկ ավելի շուտ, քան դա մեր մտքով կանցնի:

11. Սովորեք ոչ մեկի ոչինչ չասել, այդ ժամանակ ամեն ինչ հիանալի կլինի.

12. Ձանձրալի է, երբ ծերանում ես, սակայն դա միակ տարբերակն է երկար ապրելու:

13. Միայն հիմարը կարող է տոնել մահվան մոտ օրերը:

14. Այն մարդը, ով ոչնչի չի հավատում՝ ամեն ինչից վախենում է:

15. Գողը նա չէ, ով գողացել է, այլ նա է, ում ձերբակալել են գողության համար:

Понравилась статья? Поделиться с друзьями: