Թեստ․ Ինչ եք առաջինը տեսնում լուսանկարում. պատասխանը կօգնի հասկանալ՝ ինչպես եք վարվում, երբ դժվարությունների եք հանդիպում

Դժվարությունների բախվելիս մեզնից յուրաքանչյուրը յուրովի է գործում՝ կախված բնավորությունից, իրավիճակից, անձնային հատկություններից: Ի՞նչ եք տեսնում լուսանկարում. պատասխանը կօգնի հասկանալ՝ ինչպես եք վարվում, երբ դժվարությունների եք հանդիպում:

Թեստ․ Ինչ եք առաջինը տեսնում լուսանկարում. պատասխանը կօգնի հասկանալ՝ ինչպես եք վարվում, երբ դժվարությունների եք հանդիպում

Անձրևանոց: Պաշտպանվում եք: Բարդ իրավիճակներում անում եք ամեն ինչ, որպեսզի կորուստները նվազագույնը լինեն: Տխրում եք, բուռն զգացմունքներ ունենում, բոլոր հնարավոր միջոցներով փորձում պաշտպանվել տհաճ իրավիճակից: Սպասում եք՝ երբ այդ տհաճ իրավիճակը կավարտվի և ավելի բարենպաստ իրավիճակ կլինի: Խոչընդոտներն ընկալում եք՝ որպես հարձակում ձեր անձի վրա, ինչին արժանի չէիք:

Քաղաք: Ցանկացած դժվարության դեպքում դիմում եք մյուսների օգնությանը: Ակտիվացնում եք բոլոր կապերը, զանգահարում ծանոթներին, ընկերներին, հարազատներին, ովքեր կարող են այդ իրավիճակում օգնել ձեզ: Ակտիվ և վճռական եք գործում, չեք հանգստանում, քանի դեռ ձեզ համար տհաճ իրավիճակն ի օգուտ ձեզ լուծում չի ստացել: Ի գիտություն ընդունում եք բոլոր նրանց խորհուրդները, ովքեր նմանատիպ խնդիրներ են ունեցել:

Լուսին: Խնդրի լուծմանը ռացիոնալ մոտեցում եք ցուցաբերում: Վերլուծում եք կատարվածը, ձգտում, որքան հնարավոր է, շատ տեղեկատվություն գտնել այդ խնդրի մասին: Մոտավոր ծրագիր եք կազմում և սկսում հետևողականորեն լուծել խնդիրը՝ առանց զգացմունքների, որպես կանոն՝ արդյունավետ: Կարելի է ասել՝ խնդիրներ լուծելու մասնագետ եք:

Понравилась статья? Поделиться с друзьями: