Անհավանական համեղ խորովված բանջարեղեն մարինադի մեջ

Սա հեշտ  պատրաստվող օգտակար  և  լիարժեք  երկրորդ  սնունդ է:

Անհավանական  համեղ  խորովված բանջարեղեն   մարինադի մեջ

Պահանջվող  մթերքները

Սմբուկ

Դդմիկ

բուլղարական պղպեղ

1 սոխի գլուխ

3 պճեղ սխտոր

2 ճ/գ սոյայի  սոուս

1ճ/գ քացախ

4 ճ/գ բուսական  յուղ

Պատրաստման  եղանակը

Մարինադի պատրաստման համար  սխտորը քամում ենք բուսական յուղի մեջ, ավելացնում ենք քացախը,  սոյայի սուսը  և խառնում:

Բանջարեղենները կտրտում ենք  մասերի:

Դասավորում ենք բանջարեղենները  կաթսայի մեջ, վրան լցնում մարինադը և թողնում  մեկ ժամ:

Այնուհետև մարինացված բանջարեղենը լցնում ենք սկուտեղի վրա, ծածկում խոհանոցային թղթով և եփում 190  աստիճանի պայմաններում՝ մինչև պատրաստ լինելը:

Բարի  ախորժա՛կ:

Понравилась статья? Поделиться с друзьями: