Ծիրանե կարկանդակ, շատ պարզ և արագ բաղադրատոմս

Ամռանը ինձ  համար  այս կարկանդաը կարելի է  ասել պատրաստվում է  կախարդական փայտիկով  և պահանջվում է շատ քիչ ժամանակ: Բաղադրատոմսը շատ լավն է,  պահե՛ք այն ձեզ մոտ:

Ծիրանե կարկանդակ, շատ  պարզ և արագ բաղադրատոմս

Ես այն պատրաստել եմ ելակով,  մորիով, խնձորով, սալորով, ծիրանով , շոկոլադով և խաշխաշի սերմերով:

Մի խոսքով,  երևակայությունը սահմանափակված չի:

Պահանջվող մթերքները

Կարագ 120 գր

Կաթ 40 մլ

Ձու 3  հատ

Շաքարավազ 165 գր

Խմորի փխրեցուցիչ  1.5 թ/գ

Ծիրան կամ ցանկացած սիրած  հատապտուղ  15 հատ

Ցորենի ալյուր 150 գր

Պատրաստման եղանակը

Փափկեցրած կարագը հարել  շաքարավազի հետ

Միևնույն ժամանակ ավելացնել  ձվերը՝ ընթացքում լավ խառնելով:

Լցնել կաթը  և ավելացնել ալյուրը՝ խմորի փխրեցուցիչի հետ:

Ստացվում է ոչ շատ  պինդ խմոր:

Ձևակաղապարի մեջ քսել ձեթը և լցնել  խմորը:

Մակերեսին  փռել  կտրած  ծիրանները:

Թխել նախապես 180 աստիճանի  տաքացված  ջեռուցում:

Բարի ախորժա՛կ:

Понравилась статья? Поделиться с друзьями: