Հիանալի պար հայ տղամարդու կողմից հարսանիքի ժամանակ

Հնուց ի վեր հայերը ստեղծել են իրենց սեփական  պարերը , որոնք այնքան  շատ են, որ առանց  պերոֆեսիոնալ  ուսուցման դժվար  թե  բոլորն  իմանան: Բայց ահա  կան բախտավորներ, ովքեր գիտեն շատ լավ պարել  և  նրանց այդ տաղանդը թույլ է  տալիս լինել ցանկացած  միջոցառման  մասնակիցների  ուշադրության  կենտրոնում:

Այդ իսկ պատճառով հարկավոր է սովորել  Հայկական պարերը, որոնք,   հատկապես  մեր օրերում,   ձեռք են բերել մեծ նշանակություն ՝ ազգային արժեքները  վերակենդանացնելու,  երիտասարդ սերնդի  մեջ  մեր  հայկական մշակույթը  արմատավորելու տեսանկյունից:

Ի ուրախություն մեզ,  կարող ենք ասել, որ այժմյան երիտասարդությունը ավելի  շատ հակված  է դեպի հայկական  պարերը և մեծ  սիրով է սովորում:Հայկական պարերից յուրաքանչյուրը  ունի  իր  նշանակությունը: Ինչպես մեր  բարբառներն  են բազմազան  ու տարբեր, այնպես էլ պարերը, որոնք տեղայնացված  էին, այսինքն հայկական յուրաքանչյուր  բնակավայր, քաղաք  ստեղծել էր իր սեփական  պարերը:

Կարծում ենք  յուրաքանչյուր  հայ  մարդ  պարտավոր  է գոնե  մեկ հայկական ազգային պար  սովորել: Առիթից օգտվելով,  ասնեք, որ  Երևանի Սուրբ Աննա  եկեղեցու բակում ամեն շաբաթ  օր  և Կասկադում ամեն ուրբաթ օր՝  Գագիկ Գինոսյանի կողմից  ուսուցանվում  են Հայկական  պարեր:

Այժմ հետևեք  հոլովակին. հայ տղամարդը  հիանալի կատարում է Հայկական Արծվապարը:

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!