«Հալվող հրաշք» շոկոլադե տորթ քաղցրավենիք, որից հնարավոր չէ կտրվել

Ներկայացնում ենք համեղ շոկոլադե «Հալվող հրաշք» տորթի բաղադրատոմսը:

Բաղադրիչները՝

  • 5 բաժակ + 2 ճ/գ թթվասեր
  • 2 ձու
  • 3 բաժակ + 2 ճ/գ շաքարավազ
  • 1,5 թ/գ սոդա
  • 2 բաժակ ալյուր
  • 4 ճ/գ կակոյի փոշի
  • 1/2 կիտրոն (հյութ)
  • 2 ճ/գ կարագ

Պատրաստումը՝
1. 2 բաժակ թթվասերին խառնիր ձվերը, 2 բաժակ շաքարավազը, սոդա և 2 բաժակ ալյուր: Ստացված հեղուկ խմորը լցրու 2 ձևամանի մեջ՝ յուրաքանչյուրը նախապես ծածկելով թխելու թղթով: Մեկի մեջ ավելացրու 2 ճ/գ կակաոյի փոշի: Թխիր 190-200°C-ի պայմաններում մոտ 20-25 րոպե: Ըստ ցանկության՝ խմորին ավելացրու կա՛մ հատապտուղներ, կա՛մ հունական ընկույզ:

2. Կրեմի համար լավ հարիր 3 բաժակ թթվասերը, 1 բաժակ շաքարավազը և կիտրոնի հյութը:

3. Շոկոլադե գլազուրի համար 2 ճ/գ թթվասերը, 2 ճ/գ կակաոն, կարագը և 2 ճ/գ շաքարավազը հալեցրու մարմանդ կրակի վրա՝ մշտապես խառնելով: Մի հասցրու եռման վիճակի:

4. Սառած բիսկվիթների վրա քսիր կրեմը և վրան գլազուրը լցրու:

Աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!