Հայրենիքը կյանքից առավել. Այսօր ապրիլյան պատերազմի հերոս, հետախույզ-գնդացրորդ Սասուն Մկրտչյանի ծննդյան օրն է

1989 թ. այս օրը՝ հունսիս 10-ին ծնվել է ապրիլյան պատերազմի հերոս  հետախույզ գնդացրորդ Սասուն Մկրտչյանը, այսօր  նա կդառնար 30 տարեկան:  Արմատներով սասունցի լինելով, Սասունը մանկուց  իր մեջ կրել է հայրենասիրությունը, որը  նրան ստիպել է նվիրվել  հայրենիքի պաշտպանության սուրբ գործին:  Սասունը գերադասեց հայրենիքի անվտանգությունը իր կյանքից, գիտակցված  գնաց անմահության:

Հայրենիքը կյանքից առավել. Այսօր ապրիլյան պատերազմի հերոս, հետախույզ-գնդացրորդ Սասուն  Մկրտչյանի  ծննդյան օրն է

Սասունը 10 տարեկանից զբաղվել է Մուայ թայ սպորտաձևով, մասնակցել է բազմաթիվ  մրցույթների, պարգևատրվել է բազմաթիվ մեդալներով և  պատվոգրերով: Սասունը  ֆեդերացիայի անդամ էր, ինչպես նաև մրցավար և մեկնաբան:

Հայրենիքը կյանքից առավել. Այսօր ապրիլյան պատերազմի հերոս, հետախույզ-գնդացրորդ Սասուն  Մկրտչյանի  ծննդյան օրն է

Սասուն Մկրտչյանը  սովորել է Երևանի դատական փորձագիտության և հոգեբանության ինստիտուտում, աշխատել է ՀՀ վերաքննիչ դատարանում՝ որպես կարգադրիչ: Հետո 2011-2014 թթ ծառայել է Խաղաղապահ զորքերում:

Ժամկետային զինծառայության է մեկնել 2007 թ.-ին, ծառայել ՀՀ հյուսիսարեւելյան ուղղությամբ մարտական հերթապահություն իրականացնող զորամասերից մեկում: 2011-2014թթ ծառայել է խաղաղապահ  զորքերում: 2014 թ-ից ծառայության է  անցել պաշտշանության նախարարության  հատուկ նշանակության բրիգադում ձ 4-րդ հատուկ նշանակության ջոկատում որպես հետախույզ-գնդացրորդ: Մասնակցել է օպերատիվ ուղղության ուսումնասիրմանը, մարտական հերթապահությանը  և  հատուկ միջոցառումների կատարմանը: Նրա  ծառայության մեծ  մասը անցել  է Արցախում:

Հայրենիքը կյանքից առավել. Այսօր ապրիլյան պատերազմի հերոս, հետախույզ-գնդացրորդ Սասուն  Մկրտչյանի  ծննդյան օրն է

 

Սասունի մայրիկը՝ Տիկին Նարինեն պատմում է՝  իրենք միշտ դեմ են եղել, որ միակ որդին վտանգավոր ճանապարհ է ընտրել, սակայն ոչինչ անել չեն կարողացել. «Համոզում էի, ասում էի՝ փոխի աշխատանքդ, մարդիկ մեկ-երկու տարի չեն ուզում ծառայել, բայց դու կյանքդ կապել ես էդ սար ու քարի հետ: Ասում էր՝ մամ, դու չես հասկանում»:

Հայրենիքը կյանքից առավել. Այսօր ապրիլյան պատերազմի հերոս, հետախույզ-գնդացրորդ Սասուն  Մկրտչյանի  ծննդյան օրն է

2016 թ. ապրիլի 1-ին Սասունը տուն էր եկել, մի շաբաթից պետք է լիներ նրա նշանադրությւոնը, սակայն  սահմանից թշնամու ակտիվության մասին լուրերը ստանալուն պես ապրիլի 2-ի առավոտյան նրան նորից կանչում են առաջնագիծ։ Այս անգամ մեկնում է Թալիշ: Սասունի ընկերները պատմում են, որ Թալիշի դիրքերից մեկը գրավելուց հետո նրա գնդացիրը փչացել էր:Սասունը խնդրել է զինակցին վառել կրակայրիչը և սկսել է քանդել գնդացիրը։ Այն կարգի բերելուց հետո կրկին շտապել  է վերադարձնել կորցրած դիրքերը։ Ապրիլի 2-ի լույս 3-ի գիշերը խիզախաբար մարտնչելով՝ զոհվել է թշնամու կողմից գրավված 170-րդ դիրքի ազատագրման մարտական գործողության ընթացքում: Պատմումեն, որ թուրքերն այնքան են մոտեցել, որ  իր գնդացրով վեր է կացել ու հնձելով առաջ գնացել: Շատ ծանր վիավորվել է , որից հետո Սասունի  կյանքը փրկել չի հաջողվել:

Հայրենիքը կյանքից առավել. Այսօր ապրիլյան պատերազմի հերոս, հետախույզ-գնդացրորդ Սասուն  Մկրտչյանի  ծննդյան օրն է

«Մինչև  Ղարաբաղ հասնելը զանգեցինք , հորդորեցինք զգույշ լինել: Արդեն լուրեր էին տարածվել, տեսնում էինք, որ այնտեղ կռիվ է, բայց արդեն գնացել էր: Կամ ո՞վ կարող էր իրեն պահել, որ չգնար: Իրենք ապրիլի 1-ին եկել էին ու հենց այդ գիշեր սկսվել էր, սկսվել էր հենց թալիշով, թուրքերը գրավել էին երկու  դիրքեր,  իջել Թալիշ: Երբ իրենք գնացել են , ճիշտ է Թալիծն ազատգրված է եղել,  բայց դիրքերըթ ուրքրեի ձեռքում են ղել, իրենք ազատագրել են մի դիրքը: Ինքը շատ անվախ էր, ընկերները եկել, պատմել ասել են, որ երբեք չէինք պատկերացնի, որ Սասունի հետ նման բան կպատահի, այդքան անվախ լինելով, նա մզ ասում էր, տղերք , զգույշ եղեք, բայց նա փրկել է մեր կյանքը: Սասունը հետախույզ գնդացրորդ էր, հիմա միայն թղթերից եմ կարդում իր ով լինելը,  պատմում են , որ շատ բաներ դեռ կիմանանք իր մասին, շատ բաներ էլ կան, որ գաղտնիք են , երբեք չեք իմանա, որովհետև հենց այնպես չէ, որ երկրի նախագահը պետք է գար ու խոնարհվեր իմ տղայի առջև»,- պատմում է Տիկին Նարինեն:

Հայրենիքը կյանքից առավել. Այսօր ապրիլյան պատերազմի հերոս, հետախույզ-գնդացրորդ Սասուն  Մկրտչյանի  ծննդյան օրն է

ՀՀ նախագահի հրամանագրով՝ Սասուն Մկրտչյանը պարգեւատրվել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով, ԱՀ նախագահի հրամանագրով՝ «Մարտական ծառայություն» մեդալով: Արժանացել է «Հայկյան» հատուկ մրցանակի: Արցախի  նախագահ Բակո Սահակյանի  N-32-Ա  հրամանագրով Սասուն Մկրտչայնը  հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով:Խաղաղ ժամանակ Սասունն արժանացել է  ՀՀ զինված  ուժերի  «Լավագույն զինվոր-մարտիկ» և «Մարտական պատրաստության գործում ունեցած բարձր ցուցանիշների համար» պատվոգրերի:

Հայրենիքը կյանքից առավել. Այսօր ապրիլյան պատերազմի հերոս, հետախույզ-գնդացրորդ Սասուն  Մկրտչյանի  ծննդյան օրն է

Սասունը  մեկն էր  այն հայորդիներից, ով  նվիրեց մեզ ազատություն, ապրելու իրավունք, ով  իր բազկով հետ մղեց  թշնամու գրոհները, որպեսզի մենք  լինենք  ապահով և անվտանգ:Շնորհավոր ծնունդդ Սասու՛ն,  Փա՜ռք  Քեզ Հերո՛ս, փա՜ռք քո անցած ուղուն, խորանհվում ենք  քո առջև:

Понравилась статья? Поделиться с друзьями: