Թեստ. Ծաղկամանի մասին է, որը կպատմի Ձեր բնավորության այն գծի մասին, որը դուք քնքնշորեն թաքցնում եք շրջապատից

Տնային բույսեր խնամելը մեզ թույլ է տալիս բարիք գործել՝ ի պատասխան ո՛չ երախտագիտություն, ո՛չ փոխադարձություն, ո՛չ էլ որևէ պարգև չակնկալելով: Ճիշտ է, նրանց այնքան քիչ բան է հարկավոր մեզանից՝ ընդամենը մի քիչ ջուր և արևի լույս: Այնուամենայնիվ, տնային բույսեր խնամելու այդքան տարածված լինելու հանգամանքը ոչ մի կերք հնարավոր չէ բացատրել միայն այն դեկորատիվ ֆունկցիաներով, որոնք այդ բույսերը կարող են կատարել: Միգուցե մենք այդ բույսերը խնամում ենք գլխավորապես այն պատճառով, որ դրանք ինչ-որ մեկին հարկավոր լինելու մարդկային պարզ պահանջմունքին են համապատասխանում:

Թեստ.  Ծաղկամանի մասին է, որը կպատմի Ձեր բնավորության այն գծի մասին, որը դուք քնքնշորեն թաքցնում եք շրջապատից

Պատկերացրեք, որ դուք անզգուշորեն դիպչում եք պատշգամբում գտնվող բույսով ծաղկամանին, և այն ցած է թռչում: Դուք վազում եք փողոց, որպեսզի տեսնեք, թե բույսն և ծաղկամանն ինչ եղան: Ի՞նչ եք դուք տեսնում:

1.Ծաղկամանն ուղիղ կանգնած դիրքով է ընկել գետնին, այնպես որ, ո՛չ ծաղկամանը, ոչ էլ բույսը չեն տուժել:

2. Ծաղկամանը փշրվել է, բայց բույսը կարծես թե չի վնասվել:

3. Ծաղկամանն էլ, բույսն էլ փշուր-փշուր են եղել:

4.  Միանագամայն անբացատրելի պատճառով պատշգամբի տակ ո՛չ բույսից, ո՛չ էլ նույնիսկ ծաղկամանից որևէ հետք անգամ չկա:

Թեստ.  Ծաղկամանի մասին է, որը կպատմի Ձեր բնավորության այն գծի մասին, որը դուք քնքնշորեն թաքցնում եք շրջապատից

1. Ծաղկամանն ուղիղ կանգնած դիրքով է ընկել գետնին, այնպես որ, ո՛չ ծաղկամանը, ոչ էլ բույսը չեն տուժել:
Դուք ուժեղ և ինքնավստահ մարդու տպավորություն եք թողնում, որն առիթը բաց չի թողնի ցուցադրելու իր անխռով լինելը վտանգին հանդիպելուց: Բայց այդ անխոցելի ֆասադի տակ մի մարդ է թաքնվում, որին սեփական կերպարն ավելի շատ է հուզում, քան իրականում այդ կերպարին համապատասխանելու ցանկությունը

2. Ծաղկամանը փշրվել է, բայց բույսը կարծես թե չի վնասվել:Դուք հանգիստ ու անխռով եք թվում, սակայն իրականում դուք պարզապես չեք սիրում ձեզ շրջապատողներին ցուցադրել ձեր հույզերը: Այդ զսխվող հույզերը շարունակում են ձեր ներսում ուռչել և վաղ թե ուշ իմաց կտան դրա մասին:

3. Ծաղկամանն էլ, բույսն էլ փշուր-փշուր են եղել:
Դուք նախընտրում եք մնալ ստվերում և խոսել մեղմորեն ու փաղաքշանքով, սակայն այդ լուռ ունկնդիրն աշխարհում ամեն ինչ կտար համընդհանուր ուշադրության կենտրոնում հայտնվելու համար: Դուք ընդամենը հարմար առիթի եք սպասում, որպեսզի դուք պոկվեք այն վարքի գերությունից, որն ինքներդ եք ձեզ պարտադրել:

4. Միանագամայն անբացատրելի պատճառով պատշգամբի տակ ո՛չ բույսից, ո՛չ էլ նույնիսկ ծաղկամանից որևէ հետք անգամ չկա:
Դուք մարդկանց տրամադրությունը բարձրացնելու և ծիածաղեցնելու վարպետ եք: Նրանք վարժվել են այն մտքին, որ դուք ցանկացած խմբի հոգին եք: Սակայն այդ զրուցսաեր շատախոսության ֆասադի տակ թաքնվում է լրջությունը և նույնիսկ ամաչկոտությունը, որը դուք ցանկանում եք ցույց չտալ շրջապատողներին:

Понравилась статья? Поделиться с друзьями: