Ապացույցներ այն բանի, որ գեր է ցույց տալիս ոչ թե հագուստի գույնը, այլ ոճը և համադրությունը

Հաճախ կանայք  հրաժարվում են այս կամ այն գույնի հագուստից՝  պատճառաբանելով, որ  այն իրենց գեր է ցույց տալիս: Այսպիսով,  աստիճանաբար զգստապահարանը լցվում է գորշ գույների հագուստներով՝  տեղ չթողնելով  վառ գույներին: Մենք համոզված ենք, որ  ինպիսին էլ լինի ձեր հասակը և քաշը, չկան գույներ, որոնցից     արժի  հրաժարվել: Պետք է ուղղակի  դրանք  ճիշտ ներառել զգեստապահարանում:

Բաժանել մարմնի կառուցվածքը գույներով

Ապացույցներ այն բանի, որ գեր է ցույց տալիս ոչ թե հագուստի գույնը, այլ  ոճը և  համադրությունը

Եթե մեկ գույնը ուղղահայաց կերպով  մարմինը  տեսողականորեն  ձգում   է  և նիհարեցնում,  ապա  հագուստի բաժանումը  տարբեր գույների, ընդհակառակը  լայնացնում է: Որքան  կարճահասակ է կինը և  թմբլիկ ,  իսկ  գույների  հակադրությունը վառ է արտահայտված, այնքան  այդ էֆեկտը   ընդգծված է երևում: Բայց դա չի նշանակում, որ միշտ պետք է միագույն հագուստ կրել: Գլխավորը այստեղ ճիշտ տեղում շեշտը դնելն է:

Նկարի աջ կողմում Ջեյ Լոն ավելի նուրբ է նայվում մեկ ուղղհայաց կանաչ  հագուստի մեջ, որտեղ  բաց փորիկը հանդես է գալիս որպես շեշտադրում: Իսկ ձախ  կողմում նա հագել է կանաչ գույնի բլուզ և  ոչ այդքան վառ գույնի շալվար:  Բլուզն ավելի է ընդգծում մարմնի այն մասը, որն որևէ թերություն չունի ՝շեղելով ուշադրությունը մարմնի առավել ուշադրության արժանի մասերից՝ կոնքերից:

Գեր  կարող է ցույց տալ  նաև  միագույն հագուստի վրա  հագնված  գոտին , որը հագուստի գույնին չէ: Այս նկարում Ջեյ Լոն ձախից  հագել է միագույն հագուստ, բայց այն առանձանցրել է սև գոտիով, որ  գիրացնում է նրան, իսկ աջ կողմում նա հագել է հագուստ՝ առանց գոտու, որն ավելի վայելչակազմ է դարձնում նրան:

Ապացույցներ այն բանի, որ գեր է ցույց տալիս ոչ թե հագուստի գույնը, այլ  ոճը և  համադրությունը

 

Վառ  նեոնային գույները

Ապացույցներ այն բանի, որ գեր է ցույց տալիս ոչ թե հագուստի գույնը, այլ  ոճը և  համադրությունը

Շատերը չեն հագնում վառ գույների հագուստ զուտ այն պատճառով, որ 100 տոկոսով համոզված են, որ այն կգիրացնի: Անկեղծ  ասած գիրացնում են միայն ծայրահեղ վառ, նեոնային գույների հագուստները, ինչպես Բլեք Լայվայի օրինակով՝  ձախից: Այսպես կուրացնող՛՛  երանգները կարծես ստեղծում են լուսավորող դաշտ, ինչը լրացուցիչ ծավալների պատրանք է հաղորդում: Աջ կողմի նկարում,. Բլեք Լայվան նույնպես գրավիչ գույնի հագուստ է  կրում: Հագուստը  ընտրված է որպես մեկ ուղղահայց ամբողջություն և գույնը  չի  փչացնում  մարմնի տեսքը:

 

Փայլուն հագուստները  գեր  են ցույց տալիս ցանկացած  գույների հագուստի մեջ

Ապացույցներ այն բանի, որ գեր է ցույց տալիս ոչ թե հագուստի գույնը, այլ  ոճը և  համադրությունը

Ցանկացած գույնի փայլուն հագուստ, լինի դա ատլաս , թե արգանզա, արտացոլում է  լույսը, որի շնորհիվ ծավալը տեսողականորեն ավելանում է: Հագուստը ոչ միայն փայլում է,  ավելացնելով կիլոգրամները,  այլև ընդգծում է մարմնի թերությունները: Իսկ աջ նկարում պատկերը լրիվ այլ է,  փայլատ  շիֆիոն է, որը  ավելի հաջողված կտրված է, իսկ  դերասանուհին կարծս աստվածուհի լինի:

Ապացույցներ այն բանի, որ գեր է ցույց տալիս ոչ թե հագուստի գույնը, այլ  ոճը և  համադրությունը

Եթե շատ եք ցանկանում կրել փայլուն հագուստ, բայց ունեք կարճ հասակ և փարթամ եք,  ընտերք ավելի երկար, լակոնիկ կտրվածքով  և առավել մեռած  փայով հագուստ: Համաձայնեք, որ աջ կողմի  նկարում Սելենա Գոմեզը ավելի բարձրահասակ և վայլեչակազմ է նայվում, քան ձախ կողմի նկարում:

Понравилась статья? Поделиться с друзьями: