Այնքա՜ն սիրված տիրամիսու, այս բաղադրատոմսը ձեզ կօգնի պատրաստել հեքիաթային նրբագեղություն ընդհամնեը մի քանի րոպեում,  դա շատ հեշտ  է

Ցանկանու՞մ եք ճաշակել ինչ որ  թեթև , համեղ, ոչ այդքան քաղցր  և հաճելի աղանդեր: Եթե այո, ապա անպայման պատրաստեք այս ելակով տիրամիսուն: Այս բաղադրատոմսն ու նկարը ձեզ կօգնեն պատրաստել հեքիաթային նրբագեղություն ընդհամնեը մի քանի րոպեում,  դա շատ հեշտ  է:

Տիրամիսուն  աշխարհում ճանաչված  այն  աղանդերներից մեկն է, որը նույնիսկ տղամարդիկ են պատրաստում: Նրա գլխավոր պահանջվող մթերքներից են  պանիր մասկարպիոնեն  և  սավոյարդի  թխվածքաբլիթը, որը նաև անվանում են կանացի մատներ: Վերջինները  կարող ենք գնել ցանկացած  սուպերմարկետից: Կարող եք նաև  դուք ինքներդ պատրաստել  թխվածքաբլիթները:

Այնքա՜ն սիրված  տիրամիսու, այս  բաղադրատոմսը  ձեզ կօգնի պատրաստել հեքիաթային նրբագեղություն ընդհամնեը մի քանի րոպեում,  դա շատ հեշտ  է

 

Պատրաստման համար դուք  կծախսեք ընդհամենը 15-20 րոպե:

Դասական  տիրամիսուի մեջ  սավոյարդի թխվածքաբլիթները  սոսնձված են սուրճով:  Ելակով տիրամիսուն  պատրաստվում է առանց սուրճի: Ամռանը այն կարելի  է  պատրաստել  թարմ ելակով, իսկ ձմռանը՝  սառեցված:

Եվ  այսպես սկսենք  պատրաստել, մեզ անհրաժեշտ  է.

300 գր  մասկարպիոնե

300 գր  ելակ

200 գր սերուցք

3 հատ ձու

12 հատ սավոյարդի  թխվածքաբլիթներ

2-3 կաթիլ լիմոնի հյութ

60 գր  շաքարավազ

շոկոլադ՝  զարդարելու համար

50 գր ալյուր

Պատրաստման  քայլերը

Սկսենք պատրաստել թխվածքաբլիթները: Առանձնացնում ենք  ձվերի սպիտակուցը դեղնուցից: Հարում սպիտակուցը  30 գր  շաքարավազի հետ՝ ընթացքում ավելացնելով լիմոնի հյութի կաթիլները:

10  րոպե հարում ենք ձվի դեղնուցները 30 գր շաքարավազի հետ, մինչև դառնա համասեռ  զանգված;

Դեղնուցին  դանդաղ, զգուշորեն խառնում ենք  սպիտակուցը և  կամաց խառնում: Այս զանգվածքի վրա դանդաղ լցնում ենք ալյուրը և  խառնում: Խմորը լցնում ենք հրուշակեղենի  պարկի մեջ, այնուհետև խոհանոցային թղթի վրա  բաժանում ենք շերտերի և թխում 200  աստիճան տաքացված ջեռոցում՝  10-12 րոպե:

Այժմ պատրաստում ենք կրեմը

Մասկարպիոնեն ծեծում ենք 2 ճ/դ  շաքարի փոշիով,  ավելացնում ենք  սերուցքը  և խառնում:

Ելակը հարում ենք բլենդերի մեջ:

Ապակե ամանի մեջ  լցնում ենք սկզբում պատրաստի կրմեը, որի  վրա շարում ենք թխվածքաբլիթները, լցնում  ելակե  զանգվածը, այնուհետև հերթականությամբ այս գործողությունը կատարում ենք մինչև  ապրանքների վերջանալը:

Պատրաստի  տիրամիսուն զարդարում ենք հալեցված  շոկոլադով և  ելակով  և դնում ենք սառնարանում:

Բարի ախորժակ:

Պատրասման եղանակը առավել մանրամասն ներկայացված է  հոլովակում, հետևեք:

Понравилась статья? Поделиться с друзьями: