Տորթ ՛՛վանական խրճիթ՛՛. ամառային յուրօրինակ քաղցրավենիք

Վանական խրճիթը շատ յուրօրինակ և համեղ տորթ  է: Բալը  կարևոր դեր է խաղում այս տորթի մեջ՝ նրան տալով թթվային համ և հիանալի բուրմունք: Տորթը պատրաստելու ժամանակ կարելի է օգտվել  ինչեպս թարմ, այնպես էլ  պահածոյացված կամ սառեցված բալից: Այս տորթի մեջ բալը կարևոր դեր է խաղում՝ տորթին տալով ինչպես թթվային համ, այնպես էլ հրաշալի բույր:

Տորթ ՛՛վանական  խրճիթ՛՛. ամառային յուրօրինակ քաղցրավենիք

 

Պահանջվող մթերքները

1 կգ բալ

200 գր մարգարին

2  բաժակ ալյուր

1/2 թ/գ  սոդա

2 ճ/գ շաքարավազ

1 բանկա խտացրած կաթ

200 գր սերուցք

Թխվածքաբլիթ և  շոկոլադ ՝  տորթի զարդարման համար

Տորթիկի պատրաստման եղանակը

Սկզբում պատրաստում ենք խմորը, որից պետք է խողովակները պատրաստենք, որոնցից վերջում հավաքելու ենք տորթը: Դրա համար  մարգարինը կտրատում, խառնում ենք ալյուրի հետ: Այնուհետև ալյուրին ավելացնում ենք թթվասերը, սոդան, շաքարավազը  և  խմոր հունցում: Այնուհետև խմորը բաժանում ենք 15  գնդիկների,  դնում սառնարանի մեջ որպեսզի սառչեն:

Տորթ ՛՛վանական  խրճիթ՛՛. ամառային յուրօրինակ քաղցրավենիք

Այժմ անհրաժեշտ է պատրաստել բալով միջուկը: Բալը մաքրում ենք կորիզներից, լցնում փլավքամիչի մեջ, որպեսզի հյութը քամվի: Կարելի է բալի վրա լցնել 3 ճ/գ շաքարավազ, բայց դա պարտադիր չէ:

Այժմ պատրաստում ենք խողովակներ  տորթ  խրճիթի համար: Վերցնում ենք  գունդը,  բացում այն գրտնակով,  վրան տարածում մեր  բալը, այնուհետև  պատրաստում խողովակ և  2  ծայրերը պինդ փակում ենք: Այդպես  անում ենք մնացած  14 գնիկների հետ:

Խողովակները հերթով 5  հատով  եփում ենք ջեռոցում: Խողովակները թխում ենք 180 աստիճան տաքացված ջեռոցում, 10 րոպեով: Երբ 15  խողովակները պատրաստ լինեն,  սառեցնել:

Տորթ ՛՛վանական  խրճիթ՛՛. ամառային յուրօրինակ քաղցրավենիք

Կրեմի պատրաստման համար կարելի է օգտագործել ինչպես եփված, այնպես էլ  հում խտացրած կաթ: Կրեմը  պատրաստելու համար իրար հետ հարում ենք խտացրած կաթը ր  սերուցքը:

Կարելի է կրեմը պատրաստել նաև սերուցքով և  շաքարավազով, ինչպես նաև թթվասերով և  շաքարավազով:

Երբ խողովակները սառել են և կրեմը պատրաստ է: Առաջին շարքում կողք կողքի  շարում են խողովակները՝ քսում կրեմը: Այնուհետև  դրա վար շարում ենք 2 շարք  խողովակներ՝ 4 հատով և կպցնում կրեմով: Այնուհետև  շարում ենք 3 հատ, նորից կպցնում կրեմով: Նրա վրա տեղավորում ենք  2  խողովակ, նորից կպցնում կրեմով, այնուհետև վերջի մեկ հատ խողովակը դնում ենք ամենավերևում:

Ստացված  խրճիթ տորթի վրա նույնպես կրեմ ենք քսում, զարդարում մանրացված շոկոլադով :  Պատրաստի   ՛՛ վանական խրճիթը՛՛  դնում ենք սառնարանում, որպեսզի  կրեմը լավ ներծծվի:

Ստացվում է շատ համեղ և անուշաբույր տորթ:

Վայելեք…

Տորթ ՛՛վանական  խրճիթ՛՛. ամառային յուրօրինակ քաղցրավենիք

Понравилась статья? Поделиться с друзьями: