Տորթ ՛՛Ինքը նրբությունը՛՛. Թեթև բիսկվիթ բերանում հալչող կրեմով

Կրեմով նուրբ տորթ մրգերով և հատապտուղներով: Այս տորթին յուրահատուկ հմայք է տալիս անսովոր համը՝ կրեմով և  բերանի մեջ  հալչող նուրբ բիսկվիտով:

Տորթ  ՛՛Ինքը  նրբությունը՛՛.  Թեթև բիսկվիթ բերանում հալչող կրեմով

 

Բաղադրությունը

Բիսկվիթ

7 ձու   սենյակային ջերմաստիճանի

1 բաժակ (200 գր) շաքարավազ

1  բաժակ (144 գր) ցորենի ալյուր

1/3 բաժակ (50գր) եգիպտացորենի կրախմալ

Կրեմ

500 մլ հարած սերուցք՝ 30 % յուղայնությամբ և սառեցրած

250 գր. պանիր մասկարպիոնե կամ Ֆիլադելֆիա

5 ճ/գ շաքարի փոշի

Մրգային հավելումներ

300 գր  տվյալ սեզոնի կամ սառեցված ցանկացած հատապտուղներ

2 բանան

2 կիվի

100 գր. շոկոլադե չիպս

ելակի մուրաբա

Շերտերը ցայելու  հեղուկ

Մրգային թեյը թրմել և սառեցնել, խառնել 1 թ/գ լիմոնի հյութ

Կամ լիկյոր ըստ ցանկության

Պատրաստման եղանակը

Տաքացնել ջեռուցը մինչև 180 աստիճանԱլյուրը  լցնել կրախմալի հետ և խառնել:   Անջատել  ձվի սպիտակուցները դեղնուցներից։ Սկսում ենք հարել սպիտակուցը ՝ հարիչի ամենացածր  աստիճանով։Գդալով դանդաղ  ավելացնում ենք  շաքարավազը և վանիլը։ Հարում ենք մինչև պնդանալը։Երբ  սպիտակուցը լավ պնդանում է,  ընթացքում ավելացնում ենք  ենք դեղնուցները և շարունակում խառնել։

Անջատում  ենք հարիչը և սպիտակուցային զանգվածի մեջ ավելացնում ենք  ալյուրը՝ գդալով զգուշորեն խառնելով   վերևից ներքև։ Պատրաստի խմորը  լցնում ենք  ֆորմայի մեջ ( 21 սմ)։ Բիսկվիթը ուղարկում ենք 190_200 ջերմաստիճանի  ջեռոցում,   եփվելու  է 20_25 րոպե։ Կարևորը  ջեռոցը չբացել բիսկվիթի եփվելու ժամանակ, թե չէ այն  փքված չի լինի ։ Երբ ժամանակը լրանում է, հանում ենք  բիսկվիթը  շուռ տալիս ափսեի կամ տորթիկի ամանի մեջ և թողնում սառի։ Բիսկվիթի  թխման բոլոր կանոններին հետևելու  դեպքում, այն ստացվում է շատ համեղ։ Այն կարող է հիանալի հիմք դառնալ տորթի,  թխվածքների և աղանդերի  համար։ Բիսկվիթը կարելի է  բաժանել 3  հավասար մասերի։

Պատրաստում ենք կրեմը

Կրեմի համար նախատեսված բոլոր մթերքները լցնում ենք մեկ ամանի մեջ և հարում 20_25  րոպե մինչև դառնա միասեռ զանգված։

Տորթը  հավաքելու համար բիսկվիթը բաժանում ենք 3 հավասար շերտերի և թեյով  ցայում ենք յուրաքանչյուր շերտը։

Շերտերի վրա  լցնում ենք մուրաբան, այնուհետև մրգերը  և ծածկում  1/3 ը կրեմով։Այնուհետև նույնը  կրկնում ենք մյուս շերտերի հետ, զարդարում ենք տորթը մեր ուզած ձևով
Բարի ախորժակ:

Понравилась статья? Поделиться с друзьями: