Պատրաստեք սմբուկը այս բաղադրատոմսով, բոլորը կմտածեն, թե դա սպիտակ սունկ է

Պատրաստեք սմբուկը այս բաղադրատոմսով, բոլորը կմտածեն, թե դա սպիտակ սունկ է:

Այս  ճաշատեսակը պատրասվում է շատ հեշտ   և  հասարակ ձևով: Եթե դուք ոչ մեկին չասեք, որ դա սմբուկ է, բոլորը կմտածեն, որ այն սպիտակ սունկ է:  Ստացվում է նուրբ և շատ համեղ:

Պատրաստեք սմբուկը  այս բաղադրատոմսով, բոլորը կմտածեն, թե դա  սպիտակ սունկ է

Դե ինչ սկսեցինք: Սմբուկները լվանալ և կտրել շատ բարակ  օղակների, որից հետո կտրտել բարակ  գծերով: Կտրտած սմբուկը լցնել ամանի մեջ:

Մեկ ուրիշ ամանի մեջ ջարդել ձուն և այն հարել պատառաքաղով: Սմբուկի վրա աղ և պղպեղ լցնել, նրան ավելացնել ճզմած  սխտորը և ձուն և լավ խառնել:

Լավ տաքացված թավայի մեջ լցնել յուղ և  սմբուկով զանգվածը: Տապակել միջին կրակի վրա մինչև պատրաստ կլինի:

Վերցրեք կրակի  վրայից , թողեք մի քիչ  սառրի և վայելեք  այն:

Ճաշատեսակի պատրաստման մանրամսները  դուք կարող եք նայել տեսահոլովակում:

Հետևեք հոլովակին այստեղ

Понравилась статья? Поделиться с друзьями: