Կաթնաշոռային տորթ, առանց թխելու, պատրաստվում է շատ արագ

Այն նուրբ կաթնաշոռային սուլֆե է ՝ որը շատ նման է պաղպաղակի, հատապտղային շերտով և փխրուն հիմքով:

Կաթնաշոռային տորթ, առանց թխելու, պատրաստվում է շատ արագ

 

Բաղադրությունը

10 գր ժելյատին

50 մլ ջուր

100 գր  սև շոկոլադ

70 գր սերուցք

100 գր եգիպտացորենի խլոպիա

200 գր  կաթնաշոռ

1 ճ/գ   շաքարավազ

1/2 թ/գ  վանիլային շաքար

100 մլ կաթ

100 գր սպիտակ շոկոլադ

200 մլ յուղոտ  սերուցք

200 գր  ելակ

Պատրաստման եղանակը

Ժելյատինը լցրեք ջրի մեջ  և թողեք ջրում ուռչի  ժելյատինի տուփի վրա գրված  ժամանակահտվածով:  Հալեցրեք սև շոկոլադը սերուցքի հետ եռման ջրով լցված  ամանի վրա կամ միկրոալիքային վառարանում:

Հեղուկ շոկոլադի մեջ լցրեք եգիպտացորենի  խլոպիան և խառնեք; Դա կլինի ձեր  տորթի հիմքը: Պատրաստեք կտրված թղթով  տախտակ: Լցրեք  այնտեղ թխվող զանգվածը: Որպեսզի  ֆորմայի պատերը ավելի կպչուն  դառնանա, բուսական յուղ քսել:  Խլոպիան լցնել ֆորմայի  մեջ,  ճզմել, ավելի հարմար կլինի այդ անել կարտոֆիլ ճզմող գդալով: Այնուհետև կես ժամ դրեք սառնարանի մեջ:

Կաթնաշոռը  հարեք բլենդերով՝  սովորական և վանիլային  շաքարով:   Եռացրած կաթի մեջ լցրեք արդեն  ուռչած ժելյատինը: Խառնեք կաթը  կաթնաշոռի հետ և հարեք: Ծեծել  սառեցված  սերուցքը և երբ շոկոլադա-կաթնաշոռային զանգվածը հասնի սենյակային ջերմաստիճանի, խառնեք միմյանց հետ:

Մուսսի կեսը լցրեք  ֆորմայի մեջ, դրեք սառնարանում 10 րոպեով: Շարեք շերտերով կտրտված  ելակը և լցրեք մուսի մյուս մասը: 2-3  ժամ  պահեք սառնարանում:
Բացեք ֆորմայի թուղթը  ներքևից և  կամաց հանեք տորթը օղակից: Եթե  օգտագործում եք  խմորեղենի օղակի, մի քիչ շփեք այն, կտաքանա և արագ դուրս կգա:

Понравилась статья? Поделиться с друзьями: