Իտալական աղանդեր նրանց համար, ովքեր բացի տիրամիսուից, ուզում են ճաշակել իտալական մյուս աղանդերներից ևս

Սիրու՞մ եք իտալական  խոհանոցը, հաստատ ճաշակած  կլինեք անմահական տիրամիսուն,  բայց գիտե՞ք արդյոք, որ  չեք կշտանա նաև այս աղանդերներից, որոնք պատրաստել կարող եք նաև դուք ինքներդ:

Սրճային գրանիտ

Իտալական աղանդեր նրանց համար, ովքեր  բացի  տիրամիսուից, ուզում են ճաշակել իտալական մյուս աղանդերներից ևս

Այս սիցիլիական աղանդերը  ինչ որ միջին բան է  սառը սուրճի և շերբեթի  միջև: Նրա կառուցվածքը պետք է  ազատ լինի և ոչ թե սեղված: Այն հրաշալի  աղանդեր է սրճամոլների համար: Այն պատրաստելու համար ձեզ հարկավոր է

2 բաժակ  թարմ էսպրեսո

10 թ/գ շաքարավազ

շոկոլադե օշարակ ըստ ճաշակի

գլանով սերուցք՝ զարդարելու համար

Պատրաստման ընթացքը

Սուրճի մեջ  լցնում ենք շաքարավազը, խառնում ենք մինչև լուծվելը և թողնում ենք սառչի:

Սուրճը լցնում ենք խորը, չկոտրվող ամանի մեջ, ծածկում  սննդային տոպրակով  և  դնում սառնարանի խցիկում, որպեսզի սառչի:

Հանում ենք սուրճը սառնարանի խցիկից, ջարդում ենք սառած  սուրճը և վերածում մանր բյուրեղների,  ուղարկում ենք նորից  սառնարան:

Այս գործընթացը կրկնում ենք 2-3 անգամ , մինչև  լավ սառչելը:

Մատուցելիս  պատրաստի սրճային բյուրեղիկների վրա լցնել պաղպաղակ, վրան լցրեք շոկոլադե օշարակ, դրա վրա կրկին մի շերտ սուրճի սառած բյուրեղիկներ լցրեք  և նորից պաղպաղակ:  Այն արդեն պատրաստ  է:

Շոկոլադե  երշիկ

Իտալական աղանդեր նրանց համար, ովքեր  բացի  տիրամիսուից, ուզում են ճաշակել իտալական մյուս աղանդերներից ևս

Սա այն տոսկանական  աղանդերն է, որն հաճախ  իտալացիները օգտագործում են սուրճ ըմպելիս: Պատրաստման համար ձեզ անհրաժեշտ է.

4 ձվի դեղնուց

3 ճ/գ շաքարավազ

1/2 բաժակ մրգային օշարակ

400 գր  սավոյարդի թխվածքաբլիթ

300 գր սերուցք

շաքարի փոշի

Պատրաստման եղանակը

Սերուցքը խառնում ենք սենյակային ջերմաստիճանի:

Թխվածքաբլիթի մի մասը լավ մանրացնում, փրշում ենք, իսկ մնացած մաստ  դանակով կտրում մեծ-մեծ  կտորների:

Ձվի դեղնուցները հարում ենք, ավելացնում շաքարավաը և շարունակում հարել և ավելացնում ենք սերուցքը: Այս զանգվածի մեջ ավելացնում ենք կակաո,  թխվածաբլիթի մեծ և փոքր կտորները, ավելացնում ենք օշարակը  կամ որևէ լիկյոր: Գդալով խառնում ենք և ստանում միասեռ զանգված:

Լցնում ենք զանգվածը սննդային տոպրակի վրա  և  նրա օգնությամբ պատրաստի  զանգվածին տալիս ենք երշիկի տեսք:

Ամուր փաթաթում ենք այն սննդային տոպրակի ևս երկու շերտով և դնում սառնարանում  մի քանի  ժամ: Այդ ընթացքում աղանդերը պնդանում է:

Նախքան մատուցելը այն կտրել  օղակաձև կտորների, ցանել շաքարի փոշի և մատուցել:

Понравилась статья? Поделиться с друзьями: