Կզարմանաք, երբ իմանաք սթրեսի մասին այս ամեն ինչը

Ինձ համար սթրեսն ընդհամենը մարտահրավերին համարժեք բառ է։ Սթրեսը ոչ մի տեղ էլ չի գնալու, հետևաբար սովորեք նրա ներկայությանը , սովորեք այն վերաձևափոխել և օգտագործել հօգուտ ձեզ:

Կզարմանաք, երբ իմանաք սթրեսի մասին  այս  ամեն ինչը
Պետք չէ պարզապես ապրել, պետք է գործել։
Ներկայացնում ենք հասարակ մարդու փոքրիկ պատմությունները, ով կարողացել է հաղթել սթրեսին։Ես առաջին օրը արտահաստիքային աշխատող էի, այսպես ասած պրակտիկանտ։ Հիմա արդրադառնանք սթրեսին, այդ պայմաններում յուրաքանչյուր օր կարող էր իմ վերջին աշխատանքային օրը լինել, հատկապես, երբ լսում էի, որ ղեկավարությունը ուրիշ թեկնածու էլ ունի տվյալ աշխատանքի համար։ Հուզվում էի, նյարդայնանում, սակայն և գիտակցում էի, որ ես չեմ կարող վերահսկել նրանց որոշումները, վերահսկել կարող էի միայն ինքս ինձ։ Եև ես իմ առջև նպատակ դրեցի՝ լինել լավագույնը։ Հետևաբար սկսեցի ուժերս և մտքերս ուղղել ոչ թե անհանգստանալու ուղղությամբ, այլ գիշեր ու ցերեկ քրտնաջան աշխատելու՝ հաղորդման համար կարևոր հարցազրույցներ անելով։ Արդյունքում իմ ողջ բացասական էներգիան վեիափոխվեց ամբիցիայի և վճռականության։ Դրա համար կարգապահություն է պահանջվում, սակայն որքան շատ դու կարողանաս առաջադրանքներ ներառել քո գրաֆիկում, այնքան շատ կկատարելագործվեա մասնագիտությանդ մեջ և քեզ լավ կզգաս։

Թող սթրեսը դառնա նաև ֆիզիկական խթան։

Կզարմանաք, երբ իմանաք սթրեսի մասին  այս  ամեն ինչը
Ես արթնանում եմ առավոտյան, 03։30 և սթերեսներն ու գերհոգնածությունը կարող են տապալել ինձ հեռուստաէկրանների առջև, էլ չեմ խոսում նրա մասին, որ օրվա մյուս մասն էլ կարող է անցնել անարդյունավետ։ Հետևաբար, երբ գերլարված եմ լինում, գնում եմ վազելու Այս ընթացքում մարմինս մարզելով՝ մեջիցս դուրս եմ հանում ոչ միայն լարվածությունն ու անհանհսստությունը, այլև կարողանում եմ մտածել առավոտվանից ինձ հուզող մտքերի շուրջ և որոշում կայացնել։ Աշխատանքային ժամերս ծայրաստիճան լարված են , ուստի առանց մարզվելու չեմ կարող անգամ մեկ օր անցկացնել։ Հենց դա է ինձ օգնում մնալ թարմ և ակտիվ։
Սիրում եմ փոխհատուցումը
Միայն թե ինձ սխալ չհասկանաք. շունչ քաշելը կարևոր է , միայն թե այն ժամանակ, երբ գիտեք, որ բավական սահմանափակումներ եք դրել ձեր առջև։ Երբ ամբողջ շաբաթվա ընթացքում ականջներիս ականջակալեր են եղել, գլխոըմս պրոդյուսերի կարգադրութբունները, ամբողջ օրը եղել եմ մեքենաներում, անվերջ խոսել ու հարցազրույցներ վարել, կարծում եմ այդքանից հետք վաստակել եմ շաբաթ առավոտը վայելելու իրավունքը։ Ես կարող եմ հանգիստ քայլել իմ սիրած սրճարանը և վայելել մեկ գավաթ առավոտյան սուրճը։ Ողջ շաբաթ սթրեսի դեմ կռիվ տալուց հետո, դա պարզապես երանություն է։

Понравилась статья? Поделиться с друзьями: