Պարզ հնարքներ նպատակին հասնելու համար

Ցանկացած նպատակի կարելի է հասնել, անհրաժեշտ է միայն ռազմավարություն և այդ ռազմավարությունն ամենևին էլ բարդ քայլեր չի ենթադրում Տարածված սովորություն է, երբ ինքդ քո առջև նոր նպատակ ես դնում( լինի դա նոր աշխատանքի փնտրտուք, թե ֆիլմի սցենար գրելոը կամ կազմվածքին հետևելու որոշում), միանգամից շրջապատում հայտարարում ես այդ մասին։Պարզ հնարքներ նպատակին հասնելու համար Մտածում ես որքան շատ մարդ իմանա, այնքան ավելի կտրամադրվես գործին, չես ուզում ձախողակ երևալ նրանց աչքին, չէ՞։ Թյուր կարծիք։ Նոր ուսումնասիրությունը հակառակն է ապացուցում։ Նյու Յորքի համալսարանում անցկացված հետազոտության համաձայն, որևէ նպատակի մասին անընդհատ խոսելը, կարող է դրա իրականացման վերաբերյալ սխալ զգացողություն փոխանցել՝ նվազեցնելով նպատակին հասնելու քո բուռն ցանկությունը։ Ահա օրինակ, պատկերացրու, ընկերոջդ ասում ես, որ ցանկանում ես յոգայով զբաղվել։ Նա արձագանքում է. 《Այո~, հրաշալի գաղափար է, դու ինչպես միշտ յուրօրինակ ես》։Այդ խոսքերը ստիպում են քեզ հպարտությունից փքվել և այդքանով բավարարվել ու ի վերջո կորցնում ես յոգային ժամանակ հատկացնելու տևամադրվածությունը։Պարզ հնարքներ նպատակին հասնելու համարԸնտրիր ավելի խելացի քաղաքականություն. երբեք  ոքի ոչինչ մի’ ասա։

Իհարկե, ասելը հեշտ է , իրագսրծելը բարդ։ Սակայն դու շարունակիր կարդալ լուռ մնալու կարևոր պատճառների մասին։ Գաղտնի երազանքները մեծ ուժ ունեն, ինչու՞ Փաստորեն դու ուզում ես գոնե ամենամտերիմ ընկերոջդ պատմել, այո՞։ Ո’չ և ո’չ։ 《Ոչ ոքի չասելով, դու գիտակցում ես, որ նպատակդ իրագործում ես հանուն քեզ》,_ասում է Այդահոյի պետական համալսարանի հոգեբանության պրոֆեսորի օգնական Կ. Ս. Մըք Քուլոչը, ով աշխատել է տվյալ ուսումանասիրության վիա։ Մի բան էլ. բոլորից թաքցնելով նպատակդ, թույլ չես տա, ոի ինչ որ մեկի կարծիքը խանգարի քեզ։ 《Նպատակին հասնելու ճանապարհին հիմնական խոչնդոտը դիմացիններն են》,_ասում է Միչիգանի հոգեբանական կենտրոնի հիմնադիր Սյուզան Բ. Ուիլսոնը։ _Եթե բարեկամիդ ասես, որ ուզում ես այսինչ համալսարանի դասընթացներին մասնակցել, հնարավոր է նա այնպիսի բաներ պատմի այդ համալսարանի մասին, որ ինքդ էլ սկսես հավատալ ու հիասթափվել։ Այնինչ հավատալ է պետք միայն հոգու ձայնին։ Եևս մեկ հանգամանք , հաճախ սիրելի մարդկանց անկեղծ արձագանքը նույնպես կարող է ազդել տրամադրվածության վիա։ Եթե հայտարարես, որ ժամանակիդ մեծ մասը դու այդ երազանքին ես տրամադրելու, լավագույն ընկերդ կամ հարազատներդ գուցե անհանգստությսւն հայտնեն, որ օրինակ հաճախակի չեք հանդիպի և դա ենթագիտակցորեն ձեզ կհեռացնի սկզբնական գաղափարից։ Երազանքը թաքուն պահելու ևս երկու պատճառ. այնքան կոգևորվես վերջում բոլորին պատմելու մտքից, որ մեղվի պես գործի կանցնես և կփորձես հնարաբորինս շուտ իրագործել այն։

Պարզ հնարքներ նպատակին հասնելու համար

Դու ինքդ մոտիվացրու քեզ

Գուցե անհնար է թվում՝ առանց ընկերների և ընտանքիիդ աջակցության իրականացնել քո առջև դրված նպատակը, սակայն այդպես չէ, կան փորձված տարբերակներ։ 《Կա երևակայության ըեսության իրականացման կոչվածը, որը ծատերին է օգնել ՝ հասնելու իրենց ուզածին》,_ օգնության է գալիս Մըք Քուլոչը։ Ըստ էության պետք է նպատակիդ համար կայուն հիմք նախապատրաստես, այսինքն մտածես դրան հասնելու բոլոր կարևոր հանգամանքների մասին։ Ապա հաշվի առնես նաև բացասական կողմերը, ոիոնք հաստատ ի հայտ կգան ճանապարհիդ։ 《Մարդիկ հաճախ միայն մի կողմի վրա են կենտրոնանում. կա’մ միայն լավը, կա’մ վատը》,_ ասում է Մըք Քուլոչը։_ Սակայն երկու կողմերն հաշվի առնելն ավելի իրական է դարձնում երևակայածդ, ու նպատակդ ավելի հասանելի է թվում։ Բացի դրանից երևակայելն նաև օգնում է ճիշտ քայլեր մշակել առաջ գնալու համար։ 《Ճանապարհը որոշակիորեն հեշտացնելու համար քեզ շրջապատիր մարդկանցով, ովքեր անմիջական կապ ունեն նպատակիդ հետ》,_ասում է ՄըքՔուլոչը։ Եթե օրինակ ուզում ես նորաձևության աշխարհ մտնել, ժամանակիդ մեծ մասը ոլորտի ծանոթներիդ հոտ անցկացրու։ Եթե ստիպված ես կիսվել որևէ մեկի հետ Համոզվիր, որ ճիշտ անձնավորություն ես ընտրել կիսվելու համար։ 《Ընտրիր այնպիսի մեկին, ոի երբեք չի մրցակցել քեզ հետ և կարողանում է իրագործել իր առջև դրված նպատակները》,_ խորհուրդ է տալիս Պալադինոն։Չե՞ս կարողանում գտնել այդպիսի մեկին ։ Ուրեմն ավելի լավ է լռել կամ որևէ բլոգում անանուն հաղորդագրությքւն թողնել։ Այսպեա ամբողը աշխարհի հետ կկիսվես՝ առանց գաղտնիքը բացահայտելու բացասական հետևանքներից տուժելու։

Понравилась статья? Поделиться с друзьями: