Չիզքեյք ելակով, պատրաստվում է արագ և անչափ համեղ է

Տորթիկը  պատրաստվում է առանց թխվելու։Չիզքեյք ելակով, պատրաստվում է արագ և անչափ համեղ է300 գր շաքարլոխում

100 գր սերուցք

500 գր կաթնաշոռ

400 մլ սերուցք ( 30 %)

209 գր շաքարավազ

25 գր ժելյատին

1 լիմոն

200 գր ելակ

100 գր ելակի ժելե

Պատրաստման եղանակը։ Չիզքեյքի հիմքը պատրաստելու համար խոհանոցային կոմբայնով խառնեք շաքարլոխումը, ավելացրեք սերուցքը և հարեք՝ մինչև դառնա միասեռ զանգված։ Ստացված զանգվածը լցրեք կլոր ֆորմսյի մեջ՝ 26 սմ տրամագծով և նրբորեն տարածեք այն՝ կրեմի համար հիմք ստեղծելով։

 

Այն մեկ ժամ դրեք սառնարանի մեջ։ Լցրեք ժելյատինը 50 մլ եռացրած ջրի մեջ, թողեք ուռչի։ Խոհանոցային կոմբայնով հարեք կաթնաշոռը այնքան մինչև վերածվի համասեռ կաթնաշոռային զանգվածի։ Հարիչով հարեք ստացված կաթնաշոռային զանգվածը, սերուցքը և շաքարավազը։ Կախված ձեր ճաշակից , կարող եք ավելացնել կամ պակասեցնել շաքարավազի քանակը։

Ավելացրեք նախօրոք պատրաստված ժելյատինը, լիմոնի հյութը և վանիլը , լավ հարեք։ Լցրեք ստացված զանգվածը նախօրոք պատրաստված հիմքի վրա , դրեք սառնարանում մեկ ժամ։ Բարակ կտրել ելակները, գեղեցիկ շարել , լցրեք պատրաստված ելակի ժելեն կտրտված ելակների վրա և դրեք սառնարանում։ Չիզքեյքը պատրաստ է, ձեզ բարի ախորժակ։

Понравилась статья? Поделиться с друзьями: