Նա մոր կողմից հասկացված լինելու կարիք ուներ, բայց… պատմություն այն մասին, թե ձեր փոքր աղջիները ինչքան ունեն ձեր քնքշության կարիքը

Ես երեխա էի, ընկերուհիներս սովոր էին գիշերել մեր տանը, մայրիկս նրանց համար թխվածք էր պատրաստում, լսում էր նիանց պատմությունները,  խորհուրդներ տալիս նրանց տղաների հետ հարաբերություններում։

Նա մոր կողմից հասկացված լինելու կարիք ուներ, բայց... պատմություն այն մասին, թե ձեր փոքր աղջիները ինչքան ունեն ձեր քնքշության կարիքը
Նրանք իրենց հոյակապ էին զգում իմ մայրիկի ընկերակցությամբ, բայց նույնը չէի կարող ասել իմ մասին։ Ինձ հետ մայրիկս բոլորովին իչեն այլ կերպ էր դրսևորում, միշտ ճնշումմ էր ինձ իր անընդհատ ուշադրությամբ, ասում ու անում ամեն ինչ՝ ինձ նվաստացնելու համար։ Օրինակ, միջին դասարաններում նա հաճախ առանց զգուշացնելու կարող էր կարդալ իմ օրագիրը, արդեն երբ ես սովորում էի ավագ դպրոցում, նա իրեն թույլ էր տալիս առանց զգուշացնելու մտնել իմ սենյակ , տեղափոխել իմ իրերը, երբեմն նույնիսկ դեն էր նետում իմ այն հագուստները, որոնք իրեն դուր չէին գալիս։Նա անվերջ միջամտում էր իմ կյանքին և այդ փաստը խենթացնում էր ինձ։ Առաջին հայացքից կարող էր թվալ, թե այդ կերպ մայրիկս ցանկանում էր մտերմանալ ինձ հետ, բայց դա ընդհամենը վերահսկողություն էր։ Նրան միշտ հաջողվում էր «անմեղ» նկատողությքւններ անել, որոնք շատ խորը հետք էին թողնում իմ հոգեկանի վրա։ Ինչպես օրինակ դու պետք է սևաներկ օգտագործես, կամ միթե քեզ դուր է գալիս քո սանրվածքը։ Ես փորձում էի չկորցնել ինքնատիրապետումս, բայց ես ինչքան խուսափում էի, նա այնքան շատ էր սևեռում ուշադրությունը իմ վրա։ Երբեմն ինձ թվում էր, թե մայրիկս ինչ որ պատճառով զայչացած է ինձ վրա, թերևս եա այդպեա էլ չկարողացա բացահայտել այդ պատճառը։ Մի անգամ , նա ընթրիքի ժամանակ հայտարարեց, որ չի պատկերացնում, թե ինչպես կարող է ինձ պես թշվառ արարածը ընլերուհիներ ունենա։ Ես գիտեի, որ հակաճառելու դեպքում միայն կբարդացնեմ իրավիճակը։Լռոցի, սակայն երազում էի նրա երեսին ասոլ այն, ինչ մտածում էի։Դեռահասության շրջանում եա նրան արդեն չէի լսում, մենք գրեթե ամեն օր կռվում և բղավում էին իրար վրա։

Ես նույնպեսս սկսել էի նրան խոցել իմ հաբտարարություններով, ինչպես օրինակ մայրիկ ջինսիդ մեջ գիրութբսւնդ ավելի է ընդգծվում։ Այնպես չէ, որ գոհ եմ ինձանից ու հպարտանում եմ, բայց դա իմ ինքնապաշտպանության տարբերակն էր։ Չնայած մեր՝ ոչ ջերմ հարաբերություններին, քոլեջում ուսանելու տարիներին հաճախ էի կարոտում մայրիկիս, կամ գուցե այն կերպարը, որ ստեղծել էի իմ մտքերում։ Հաճախ էի զանգում նրան, երբ խորհրդի կարիք ունեի՝ դասերի կամ տղաների հետ կապված, բացի այդ աչքի առաջ ունեի ընկերուհիներ, որքնք կիսվում էին իրենց մայրիկների հոտ, ես նույնպես դրա կարիքն ունեի։ Մինչդեռ դրանք սին հույսեր էին, ամեն զրույցի ժամանակ նա ինձ հիշեցնում էր, որ ես պետք է պահպանեմ իմ կազմվածքը, ավելի շատ ուշադրություն դարձնեմ իմ արտաքինին։ Ես ինձ լքված և միայնակ էի զգում։ Արձակուրդներին, երբ տուն էի գնում, փորձում էի ինձ քաղաքավարի և կոռեկտ պահել, պատկերացնում էի , թե հյուր եմ։ Սովորաբար այդ մտադրությունը տևում էր մի քանի ժամ, մայրս իր դիտողություններով հողին էր հավասարեցնում խաղաղ երեկո անցկացնելքւ իմ բոլոր մտադրությքւնները։ Ամեն ինչ վերածվում էր քաոսի և երեկոյի մնացած մասն անցնում էր լարված մթնոլորտում։

Նա մոր կողմից հասկացված լինելու կարիք ուներ, բայց... պատմություն այն մասին, թե ձեր փոքր աղջիները ինչքան ունեն ձեր քնքշության կարիքը

Շատ կցանկանայի ասել, որ տարիների հետ մեր հարաբերությսւնները փոխվեցին դեպի լավը, բայց այդպես չէր։ Իմ մեջ մի բան կար, որ մշտապես հունից հանում էր մայրիկս։ Ծննդյան տոները բեկումնային եղան մեր հարաբերություններում։ Ընթրիքին ներկա էր նաև իմ նախկին ընկերը, ով հանկարծ ոտքի կանգնեց և հայտարարեց մեր նշանադրության մասին։ Ես շոկի մեջ էի, հեռացա խոհանոց և սկսեցի լաց լինել։ Մայրիկս նույնպեա եկավ իմ հոտևից, բայց ոչ թե գրկելու կամ հանգստացնելու համար, այլ մեղադրելու, ոի անշնորքի պես լքեցի սեղանը։ Ես հասկացա, որ համբերությանս բաժակը բերնիբերան լցված է և պետք էր դիմել կտրուկ քայլերի։ Տարիներ շարունակ ես երազում էի մեր հարաբերությունների կարգավորման մասին, բայց ապարդյուն։ Ես նոր էի ավարտել քոլեջը և փորձում էի իմ տեղը գտնել այս կյանքում, բայց մորս անընդհատ մեղադրանքներն ու վեճերը իջեցնում էին իմ ինքնագնահատականը։ Զգացմունքներս հասկանալու համար ես սկսեցի հոգեբանի մոտ հաճախել։ Նա խորհուրդ տվեց որոշ ժամանակով դադարեցնել մորս հետ շփումը։ Այդպեա էծ արեցի չէի զանհում ,չկային մոր մշտտական վեճերը։ Հետագայում բաիեկամների միջամտությամբ մենք սկսեցինք շբվել, բայց իմ կյանքում միշտ կմնա այն բացը, որը միայն մայրը կարող էր լրացնել…….մայրական քնքշությունը։

Понравилась статья? Поделиться с друзьями: