Տորթ <<Նարինջ>>, պատրաստվում է առանց թխելու և ինչպես միշտ իդեալական է ստացվում

Այժմ  պատրաստենք մեր «Նարինջը»։

Տորթ <<Նարինջ>>,  պատրաստվում  է առանց  թխելու  և  ինչպես միշտ իդեալական  է ստացվում

Պահանջվող մթերքները։

700 գր. թթվասեր՝ 20 % յուղայնությամբ

300 գր.  Կրեկեր՝ կտավատի սերմերով

25 գր. արագ լուծվող ժելյատին

1  տուփ նարնջի  ժելե

1 ճ/ գ շաքարավազ

1 տուփ վանիլ

Պատրաստման եղանակը։

Ժելյատինը լցնում ենք 150 մլ տաք ջրի  մեջ  և  թողնում մինչև ուռչի։ Ժելեն լցնում ենք 300 մլ տաք ջրի մեջ: Մանրացնում ենք կրեկերը։ Նարինջը կտրում  ենք երկարությամբ  և շարում  կաթսայի  մեջ, լցնում ենք ժելեն։ Դնում ենք սառնարանի մեջ։ Թավայի կամ կաթսայի մեջ լցնում ենք  թթվասերը, ավելացնում ենք շաքարավազը, վանիլը և  լավ հարում։Այնուհետև այս զանգվածի վրա լցնում ենք սառած ժելյատինը և  կրեկերը և նորից  հարում։Նարնջի վրա լցնում ենք թթվասերով խառնված ժելեն և դնում ենք սառնարանի մեջ՝ մինչև ամբողջովին սառչի։

Պատրաստի տորթը  կաթսայից տեղափոխում ենք ափսեի մեջ, նախքան տեղափոխելը  կաթսան դնում ենք տաք ջրի մեջ, որպեզսի ժելեն պոկվի և  շուռ ենք տալիս ափսեի մեջ։

Ահա և մեր հրաշքը պատրաստ է։ Բարի ախորժակ։

Понравилась статья? Поделиться с друзьями: