Հինգ քայլ դեպի երջանկություն. թե ինչպես հասարակ շփումը կփոխի ձեր կյանքը

Կարծում եք, փոփոխության կարիք ունեք: Փորձեք սկսել ամենաքչից:  <<MicroShifts>>- ի հեղինակ Գարի Ջանսոնի խոսքերով, կյանքում նույնիսկ փոքր փոփոխությունները կարող են մեզ ավելի երջանիկ դարձնել: Այս սկզբունքներին հետեւելով, քայլ առ քայլ, մենք կարող ենք փոխել մեր կյանքը ավելի լավը:

Հինգ  քայլ դեպի երջանկություն. թե ինչպես հասարակ շփումը կփոխի ձեր կյանքը

Բարի եղեք:Սա է հիմնական եւ ամենակարեւոր կանոնը: Եվ հետագա բոլորը նույնպես բարության մասին են: Եղեք  բարի  բոլորի եւ ամեն ինչի հանդեպ: Կամ ինչպես գրել է  Կուրտ Վոնեգուտը  . «Ես միայն մի օրենք եմ ճանաչում. պետք է բարի լինեք, գրողը տանի»:

Վերաբերեք  ուրշներին այնպես, ինչպես կցանկանայիք, որ ձեզ վերաբերեին:

Մեկ այլ չափազանց պարզ եւ ծանոթ կանոն, բայց այնուամենայնիվ .  դուք չէիք ցանկանա խաբված  լինել ? Ամենայն հավանականությամբ, ոչ:Այդ դեպքում  մի ստեք ուրիշներին: Ձեզ հաճելի կլիներ, որ ձեզ  շնորհակալություն հայտնեին այն բանի համար, ինչ դուք արել եք? ուրեմն դուք էլ մի մոռացեք մարդկանցիցնորհակալ լինել օգնության համար:

Ժպտացեք

Ինչպես Մայր Թերեզան է ասել.  <<Աշխարհը սկսվում է ժպիտից>>: Ուշադրություն դարձրեք ձեր դեմքի արտահայտությանը, երբ այլ մարդկանց հետ հաղորդակցվում եք կամ ինչպես եք նայում, երբ փողոցով քայլելում եք: Դուք համոզված եք, որ դուք  այն մռայլ և լարված դեմքով մարդը չեք, ումից ուզում են փախչել?

Սկսեք  ժպտալ ամեն օր: Ձեր  առջև նպատակ դրեք՝  ժպտալ  գոնե երեք մարդու ամեն  օր, այնուհետև  չորս, հինգ վեց…..և այնուհետև  դուք կսկսեք ժպտալ ոչ թե հաշվված մարդկանց, այլ  ամբողջ  կյանքում:

Ներեք.

Ներողամտությունը փոքր քայլ չէ, դա մի գործընթաց է, որը կարող է տարիներ տեւել: Ոմանց մենք հեշտությամբ ենք ներում, իսկ ոմանց ներելը  կարող է տարիներ տևել: Ներելու համար ձեզանից շատ  ժամանակ  է պահանջվում: Բայց նույնիսկ  այն միտքը, որ մենք ցանկանում ենք ներել մեզ ցավ պատճառած մարդուն, արդեն մեկ  քայլ  առաջ  է  ապաքինման   համար: Վիավորանքները դրանք քարեր են, որոնք մեզ թույլ չեն տալիս բարձրանալ անդունդից դեպի լույսը:

Լսեք

Մենք այնքան զբաղված ենք լինում, որպեսզի լսենք միմյանց: Բայց փորձեք ուղղակի լսել մարդկանց:  Երբեմն նրանց ուղղակի անհրաժեշտ է, որպեսզի նրանք լսված լինեն: երբ ձեզ հետ կիսվում են ինչ որ ինֆորմացիայով, փորձեք լսել այն , այնուհետև արձագանքեք, որ թե սպասեք ձեր հերթին խոսելու համար: Հիշեք երկրորդ կանոնի մասին:

Եթե հիշեք և կիրառեք այս ամենօրյա պարզ կանոնները, ապա ձեր կյանքը կսկսի փոխվել դեպի լավը:

Понравилась статья? Поделиться с друзьями: