«Ես քեզ հետ չեմ խոսում»՝ այդ ամենավտանգավոր և լուռ բռնության տեսակը

Եթե ինչ-որ մեկը լռում է, որ ձեզ  անարժեք եւ անզոր զգաք, ապա այդ մարդը   լուռ բռնություն է գործադրում  ձեր նկատմամբ: Հիշեք այս պարզ բանաձեւը:Բռնությունը   բռնություն է: <<Եթե ինչ-որ մեկը խոսքեր կամ լռություն է օգտագործում, որպեսզի  ձեզ անարժեք եւ անզոր զգաք, ապա այդ մարդը բռնություն է գործադրում: Հիշեք այս պարզ բանաձեւը>>-, գրում է  իր հոդվածում գրող Փեգ Սթիվը:

«Ես քեզ հետ չեմ խոսում»՝  այդ  ամենավտանգավոր  և  լուռ    բռնության տեսակը

Երբ մայրս զայրացած էր կամ դժգոհ, նա սկսում էր  իրեն պահել այնպես, կարծես թե ես գոյություն չունեմ: Նման պահերին թվում էր, թե անտեսանելի կամ   հսկայական  պատուհանի ապակի եմ: Երբ փոքր էի, հավանաբար   6 կամ 7 տարեկան, ինձ թվում էր, որ իր մեջ ամեն ինչ վառվում էր   իր կատաղի տեսքից, ես աղաղակեցի եւ աղաչեցի նրան մի բառ ասել, բայց նա լռում էր: Իհարկե, իմ ամբողջ մանկության ընթացքում ես գտնվում   էի  վախի մեջ: Սա նման էր նկուղում փակված լինելուն,  բայց  ոչ թե տեսանելի, այլ հոգեբանորեն: Մինչեւ 40 տարեկանը  ես չէի հասկանում, որ սա  բռնություն է:

Այս կինը միակը չէ, նրա պես շատ մայրեր վարվում են իրենց երեխաների հետ նույն կերպ՝ չհասկանալով, որ խաթարում են իրենց երեխաների հոգեկան աշխարհը: Երեխաները, ովքեր մեծացել են ոչ ֆիզիկական   եւ զգացմունքային բռնությունների մթնոլորտում, հաճախ համարում են այս վարքը նորմալ, սխալմամբ հավատալով, որ դա տեղի է ունենում բոլոր ընտանիքներում: Զարմանալի չէ, որ հասարակության մեջ առկա են բազմաթիվ տարաձայնույնություններ այն մասին, թե   ինչ  է ընտանեկան բռնությունը:

Հետազոտությունները շատ հստակ ցույց են տալիս, որ հուզական եւ ոչ ֆիզիկական  բռնությունը բառացիորեն փոխում է ուղեղի կառուցվածքը:

Երբ մեզանից շատերը մտածում են  ոչ ֆիզիկական բռնության  մասին,  պատկերացնում են աղաղակ  ու  վատ բառեր, բայց ճշմարտությունն այն է, որ ամենից  ուժգին և  թունավոր բռնությունը  դա  լռությունն է:Վերածվել  խուլ պատի խոսակցության ընթացքում   և  ձևացնել, թե դու չես  լսում դիմացինին,  դա  երկխոսության ավարտն է եւ   նշանակում է, որ այն նախաձեռնողը  կորցրել է զենքը: Երբ ծնողը դա անում է երեխայի նկատմամբ, նա հստակ ցույց է տալիս, որ երեխայի մտքերը եւ զգացմունքները արժեքներ չունեն եւ չեն անհանգստացնում  իրեն: Եվ քանի որ երեխայի կարիքների մեջ մտնում են նաև ծնողի սերն ու աջակցությունը ստանալնը, երեխան կսովորի այս դասը որպես ինքնության մասին «ճշմարտություն»:

Երբ  մի չափահաս դա անում է մեկ այլ ուրիշ չափահասի նկատմամբ, դա պարզապես ուժի ցուցադրություն է, որն ասում է. ինչ որ ուզում ես, ինչ որ մտածում ես, ինչ որ զգում ես մեր հարաբերություններում՝   ինձ համար կարեւոր չէ: Այսինքն սա նշանակում է  անտեսել կամ բոյկոտել: Իսկ երբ այդ նույնը ծնողը անում է երեխայի նկատմամաբ,   դա կարող է հանգեցնել անդառնալի հետևանքների: Ցույց տալ, որ դուք երեխային ոչ տեսնում եք, ոչ լսում, երեխայի մոտ կարող է այն զգացումը առաջացնել,   որ նա ոչ մեկին պետք չի  և անտեսված է ընտանիքի կողմից:

Հուզական շփման մերժումը հզոր գործիք է նրանց համար, ովքեր ձգտում են իշխանություն եւ վերահսկողություն:

Понравилась статья? Поделиться с друзьями: