Ալեն Դելոնի համար խենթանում էին կանաց տարբեր սերունդներ, բայց դերասանը իր սիրտը տվել էր կենդանիներին

Վերջերս  83-ամյա Ալեն Դելոնը ստացավ Կաննի կինոփառատոնի պատվավոր  <<Ոսկե  արմավենի>> մրցանակը:Լեգենդար դերասանը չկարողանալով զսպել իր արցունքները ՝  ասաց, որ  այդ պահը իր կյանքի  և  կարիերայի ամենալուսավոր կետն է: Ֆրանսիացին,   որն ամբողջ աշ խարհի տղամարդկանց մեջ  հայտնի էր իր հավերժ  գեղեցիկ դիմագծերով,  հրաժեշտ տվեց իր  կարիերային ու միլիոնավոր  հավատարիմ  երկրպագուներին:Ի դեպ  Ալեն Դելոնի  մեջ  կանաց  դուր էին գալիս ոչ միայն նրա տաղանդն ու հայտնիությունը, այլ նաև  կենդանիների հանդեպ նրա  անսահման  սերն  ու նվիրվածությունը:

Ալեն Դելոնի համար խենթանում էին կանաց տարբեր սերունդներ, բայց  դերասանը իր  սիրտը տվել էր կենդանիներին

 

Այժմ  Ալեն Դելոնը գերադասում  է ոչ թե մարդկային   հասարակությունը,  այլ  այն  8 շների ընկերակցությունը, որոնք  ապրում են նրա  հետ  համատեղ: Կենդանիների նկատմամաբ սերը դերասանի մոտ գալիս է  մանկությունից: Երիտասարդության տարիներին  դերանասը  նույնիսկ հագնում էր  իր չափսերից մեծ  զինվորական  բաճկոններ, որպեսզի  տաքացներ բոլոր այն  անտուն շնիկներին, որոնք հանդիպում    էին  ֆրանսիացու ճանապարհին:Կատուները  և  շները  նրան   հիշեցնում   էին   երեխաների, որոնց մասին պետք էր  հոգ տանել: Բացի այդ , նրանք չեն նայում իրենց տիրոջը որպես համաշխարհային կինոաստղի, այլ նայում են որպես հոգատար ընկերոջ:«Նրանք պարզապես նման են մարդկանց, միայն նրանք ունեն ավելի քիչ թերություններ», — ասում  էր  միլիոնավոր մարդկանց   ֆավորիտը:  Ալենը փող չէր  խնայում, որպեսզի օգներ  մեր փոքրիկ  եղբայրներին : Մի անգամ Դելոնը  նույնիսկ ուղղաթիռ էր   կանչել, որպեսզի հիվանդ կատվին հասցներ  Փարիզի անասնաբույժի մոտ:Նշենք նաեւ, որ 2009 թ. Դեպքը, երբ դերասանը օգտագործել էր  իր ազդեցությունը, ապահովելու համար շանը ծաղրող դեռահասների դատավարության իր համար հաջող ընթացքը, ովքեր ծաղրել   էին շանը:Ֆրանսիացի դերասանը հանդես էր գալիս  այն հայտարարությամբ, որ փաստաբանները պետք է խոսեն ի հօգտ  կենդանիների և նրանց փոխարեն , քանի որ  վերջիններս  չեն կարող իրենց  պաշտպանել:Այժմ Դելոնը ունի 5 կացարաններ  անտուն շների և կատուների համար: Դերասանի  անշարժ գույքի տարածքում կա նաև գերեզմանատուն, որտեղ թաղված են այն 35 կենդանիները, որոնք պատկանում էին նրան: Սեփական իսկ ցանկությամբ Ալեն Դելոնը խնդրել է իրեն  իր մահվանից հետո նույնպես հուղարկավորել այնտեղ՝ իր սիրելի կենդանիների կողքին:Մի անգամ, երբ Ալեն Դելոնին հարցրել են, թե ով է ուզում դառնալ հաջորդ կյանքում ,  նա պատասխանել  է՝ . <<Ալեն Դելոնի  շունը>>  :Հենց  կենդանիների նկատմամաբ  սերն է, որ  օգնում է բացահայտել անցյալ  դարի  հայտնի գեղեցիկ տղամարդուն մի այլ տեսանկյունից և նրա մեջ տեսնել  մեծատառով  ՄԱՐԴՈՒՆ:

Понравилась статья? Поделиться с друзьями: