Ծույլ լազանյա սնկով՝ լավաշի մեջ

Լազանյան շատ համեղ և կշտացնող ուտեստ է, բայց այն արագ չի պատրաստվում: Երեկոյան աշխատանքից հետո շատ ավելի հեշտ է պատրաստել «ծույլ» լազանյա՝ բարակ լավաշով:

Ծույլ լազանյա սնկով՝ լավաշի մեջ

Բաղադրիչներ

1. Սոխ – 2 հատ
2. Շամպինիոն – 500 գ
3. Աղ
4. Պղպեղ
5. Տոմատի մածուկ – 4-6 ճ/գ
6. Համեմունք՝ «Իտալական կանաչիներ»
7. Լավաշ – 2 հատ
8. Կաթ – 1 բաժակ
9. Ալյուր – 1 ճ/գ
10. Մշկընկույզ – 1/2 թ/գ
11. Պանիր – 100 գ

Պատրաստման եղանակը

1. Սոխը մաքրել, լվանալ, մանր կտրատել և տապակել բուսայուղի մեջ:

2. Սունկը լվանալ, մաքրել, կտրատել և ավելացնել սոխին: Աղ և պղպեղ ցանել, տապակել՝ մինչև հյութը գոլորշիանա, ավելացնել տոմատի մածուկ, համեմունք, աղ: Խառնել և մի փոքր շոգեխաշել:

3. Լավաշը կտրատել թխման կաղապարի չափերով:

4. Կաղապարը յուղապատել, վրան մի շերտ լավաշ փռել, հետո՝ մի շերտ սունկ, հետո՝ նորից լավաշ, նորից՝ մի շերտ սունկ: Շերտերի քանակը որոշել՝ ըստ ցանկության:

5. Տապակի մեջ կաթ տաքացնել, ավելացնել ալյուրը և խառնել՝ մինչև միասեռ զանգված ստանալը: Ավելացնել մշկընկույզը և եփել՝ մինչև պնդանալը: Լցնել լազանյայի վրա, ավելացնել քերած պանիր և դնել նախապես 180 աստիճան տաքացրած ջեռոցը 40-50 րոպե:

Աղբյուրը՝ 168.am

Понравилась статья? Поделиться с друзьями: