Առանց ալյուրի և յուղի վարսակով բլիթներ

Բլիթներ, որոնք չեն վնասի ձեր կազմվածքին: 100 գրամը 168.65 կիլոկալորիա է պարունակում: Fithacker.ru-ն ներկայացրել է բլիթների պատրաստման բաղադրատոմսը:

Առանց ալյուրի և յուղի վարսակով բլիթներ

Բաղադրիչներ

  • 250 գրամ վարսակի փաթիլներ
  • 1 տոկոս յուղայնությամբ 300 մլ կեֆիր
  • 2 խնձոր
  • 1 ճաշի գդալ մեղր
  • 2 ճաշի գդալ չամիչ
  • դարչին՝ ըստ ճաշակի:

Պատրաստման եղանակը

Վարսակի փաթիլները խառնեք կեֆիրի հետ, ստացեք պինդ զանգված: 30 րոպե անց ավելացրեք  խնձորը, չամիչը, մեղրը և դարչինը՝ ցանկության դեպքում: Թաց ձեռքերով փոքր բլիթներ պատրաստեք, դրեք տարայի մեջ՝ դրա վրա նախապես թուղթ դնելով:

Ջեռոցը տաքացրեք մինչև 200 աստիճան, թխեք 20-30 րոպե:

Понравилась статья? Поделиться с друзьями: