Չնաստանի Չենդու քաղաքի կենտրոնական փողոցներից մեկում, ի ուրախություն քաղցրակերների, հայտնվեց մի զարմանալի գորգ, որը բաղկացած էր 13 տոննա գունավոր կոնֆետներից: Այս քաղցր գորգի կողքով անտարբեր չէին անցնում նունիսկ քաղցրավենիք չսիրող քաղաքացիները:
Վերջերս նկարիչներ Քրեյգ Ռեդմանը և Կարլ Մեյերը, ստեղծագործական Craig & Karl դուետից , ներկայացրին տպավորիչ քաղցրավենիքի տեսքով պատրաստաված հսկայական գորգը չինական Չենդու քաղաքում, որն անվանել են Sweet as one:

Այս գորգի բարդ նախշերն իրենց մեջ ներառում են տարբեր թեմաներ և սիմվոլներ: Գորգը, որը զբաղեցնում էր 4 կիլոմետրանոց տարածք, հինգ օրում հավաքեց մոտ երկու հազար կամավոր: Տեղադրման կուրատորը եղել է Հոնկոնգի ստեղծագործական Allrightsreserved ստուդիան: Չնայած այդ գորգը ստեղծելը շատ բարդ էր, միևնույն է կազմակերպիչները բարձր նպատակներ էին հետապնդում: Քաղցր գորգի տեղադրման իմաստը կայանում էր նրանում, որ այն պետք է հիշեցնի Չինաստանի գյուղերում ապրող ցածր եկամուտ ունեցող ընտանիքների երեխաների կարգավիճակի մասին: Ակցիայի նպատակն այն էր , որ բացի այս խնդրին մարդկանց ուշադրությունը գրավելուց զատ անապահով ընտանիքների երեխաները նույնպես ստանան կոնֆետներ և նվերներ չինական Նոր Տարին նշելուց, որն այս տարի նշվել է փետրվարի 19-ին:

Craig & Karl դուետի անդամները աշխարհի տարբեր մասերում ապրող երկու երիտասարդներ են: Նրանց միավորում է մեծ սերը իրենց աշխատանքի նկատմամբ և անսպառ ստեղծագործական էներգիան: Craig & Karl-ի ստեղծագործությունները բազմիցս ցուցադրվել են ամբողջ աշխարհում, ներառյալ հայտնի Լուվրը: Ասոցիացիայի հաճախորդների թվում են այնպիսի գիգանտներ ինչպիսիք են Google-ը, Nike, Apple-ը, Vogue-ը և The New York Times-ը: