4 արաք, որ վիրավորում են մեր ծնողներին. Միշտ հիշենք, ծնողին չեն ընտրում, ծնողին սիրում են և հարգում

Ծնողները մեր կյանքի փարոսն են, նրանք իրենց կյանքն էլ չեն խնայում մեզ համար, սակայն, մենք՝ զավակներս, շատ հաճախ չենք զգում, թե ինչպես ենք նեղացնում մեր ծնողներին:

Այսօր առանձնացրել ենք 4 կարևոր կետ, թե ինչ պետք չէ անել ծնողների հանդեպ կամ ասել նրանց՝
չնեղացնելու համար:

1.Մի սովորեցրեք նրանց, թե ինչպես ապրել

Մի սովորեցրեք ծնողներին ապրել: Եթե դուք նույնիսկ շատ խելացի եք նրանցից և եթե հաստատ գիտեք, թե ինչպես է պետք ապրել, կյանքի դասեր մի տվեք հայրիկին ու մայրիկին: Նրանք իրենց
կյանքն ունեն, դուք ձերը: Դուք չեք սիրում չէ՞, երբ նրանք ձեզ իրենց կարծիքն են պարտադրում, դե դուք էլ մի արեք նույնը:

2. Ձեզ նրանցից առավել մի համարեք

Ինչպիսին էլ լինել ձեր ծնողները, մի գերադասեք ձեզ նրանցից, ոչ իրական կյանքում, ոչ էլ մտքերում: Դուք ոչ մի բանով նրանցից լավը չեք: Եթե ձեզ հաջողվել է շատ գրքեր կարդալ, լավ ուսում ստանալ և հաջողություններ ունենալ, հիշեք, որ դա նաև նրանց շնորհիվ է, այդ էներգիան նրանցից է գալիս: Նրանք իրենց շատ բաներից են զրկել, որ ձեզ համար լավ լինի: Եվ եթե դուք ձեզ գերադասում եք նրանցից, դուք արգելակում եք սերնդի շարունակության էներգիան:

3. Մի փորձեք փոխել նրանց

Մի փորձեք նրանց վերափոխել, դարձնել այնպիսին, ինչպես ձեզ է պետք: Եթե որոշել եք «պատահական» սեղանին թողնել մի խելացի գիրք, որ մայրիկը կամ հայրիկը կարդան, որպեսզի ձեզ
պես զարգացած լինեն, ապա ոչ մի դեպքում մի արեք նման բան: Չի կարելի թափանցել ոչ մեկի հոգին, եթե անգամ ձեր ծնողներն են: Թույլ տվեք, որ ձեր ծնողներն իրենք անցնեն իրենց
ճանապարհը:

4. Մի փորձեք վրեժ լուծել ինչ-որ բանի համար
Ծնողները տարբեր են, և նրանց մոտեցումները տարբեր հարցերի ևս տարբեր են: Հնարավոր է, որ մանուկ հասակում ձեզ պատժում էին, կամ չէին գնում ձեր սիրելի խաղալիքը ու էլի շատ նման
բաներ: Մոռացեք, դա չպետք է հետք թողնի ձեր մեջ:Աշխատեք հիշել միայն դրական ու լավը, որ տվել են ձեզ ծնողները: Նրանք տվել են ամենամեծ ու ամենակարևոր բանը՝ ԿՅԱՆՔ:

Եվ հիշեք, ծնողին չեն ընտրում, ծնողին սիրում են և հարգում:

Աղբյուր՝ goodinfo-24.ru

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!